Ասա՝ ով է պատգամավորի թեկնածուդ, ասեմ՝ ինչ նկարագիր ու բարոյականություն ունես, կուսակցությո՛ւն

23.01.2017 11:17
2561

(Ովքե՞ր Սյունիքից կընդգրկվեն կուսակցությունների (նրանց դաշինքների) տարածքային ընտրական ցուցակներում)

Ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրությունների նախապատրաստությունն օրեցօր ակտիվանում է:
Հանրությունը, որ մեծ մասամբ հայտնված է անտարբերության եւ պասիվության մառախուղի մեջ, աստիճանաբար արթնանում է, հետաքրքրվում ընտրական նոր օրենսգրքով, փորձում գտնել իրեն մտահոգող հարցերի պատասխանը, չնայած հատուկենտ են մարդիկ, ովքեր ի վիճակի են հիմնավոր ու հասկանալի պարզաբանումներ տալ արդեն գործող ընտրական օրենսգրքի նորացված, փոփոխված դրույթների, նորամուծությունների շուրջ:

Նախընտրական այս փուլում հետաքրքրություն ներկայացնող հարցերից առաջինը, բնականաբար, կուսակցությունների դաշինքների ձեւավորումն է:

Ոչ պակաս հետաքրքիր են կուսակցությունների (նրանց դաշինքների) կողմից ձեւավորվող համապետական եւ հատկապես տարածքային ընտրական ցուցակները: Հարցն առավել քան կոնկրետ է մեզանում՝ այս կամ այն կուսակցությունից (կուսակցությունների դաշինքից) ովքե՞ր են Սյունիքից ընդգրկվելու տարածքային ընտրական ցուցակում. խոստովանենք, դա հարց է, որ վճռորոշ նշանակություն է ունենալու ապրիլի 2-ին:

Հիշեցնենք՝ կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) պատգամավորների թեկնածուների գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացնեն փետրվարի 6-16-ը:

Հիշեցնենք նաեւ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է (30 դեկտեմբերի 2016թ.) յուրաքանչյուր ընտրական տարածքում կուսակցության (կուսակցությունների դաշինքի) տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը (մոտ 153 հազար ընտրող ունեցող Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում թեկնածուների առավելագույն թիվ է սահմանվել 10-ը):

Տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվողների նվազագույն թիվը չի կարող հինգ թեկնածուից պակաս լինել: Ընդ որում՝ տարածքային ընտրական ցուցակում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը:

Այս օրերին Սյունիքի մարզում նույնպես տարաբնույթ քննարկումներ, հանդիպումներ են կազմակերպում կուսակցությունները (նրանց ներկայացուցիչները)՝ տարածքային ընտրական ցուցակները ձեւավորելուն միտված, բայց պարզ չէ վերջնականապես, թե ովքեր կընդգրկվեն այս կամ այն կուսակցության տարածքային ընտրական ցուցակում: Մի բան է հստակ եւ անքննելի՝ այդ ցուցակներում ընդգրկված մարդկանց պրիզմայով է ընտրողը նայելու, գնահատելու տվյալ կուսակցությանը, այդ կուսակցության նախընտրական պլատֆորմը, բարոյական նկարագիրը, իրական ու անպաճույճ դեմքը:

Հարցի պատասխանը, ինչպես նշեցինք, պաշտոնապես կիմանանք փետրվարի 6-ից 16-ն ընկած ժամանակաընթացքում, թեեւ առանձին կուսակցություններ (կուսակցությունների դաշինքներ) մոտ օրերս արդեն իսկ կունենան այդ ցուցակների վերջնական տարբերակը:

Տեսնենք…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34