«Աշակերտներին դպրոցներ վերադարձնելը պետք է լինի թիվ մեկ առաջնահերթություն». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է «սերնդային աղետի» մասին

04.08.2020 11:22
3573

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսային համավարակի ֆոնին դպրոցների համատարած փակման հետևանքով աշխարհը բախվում է «սերնդային աղետի»: Նա ընդգծել է, որ աշակերտներին և ուսանողներին ապահով դասասենյակներ վերադարձնելը պետք է լինի թիվ մեկ առաջնահերթություն:

Ինչպես նշում է The Guardian-ը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ հուլիսի կեսի դրությամբ դպրոցները փակ են եղել աշխարհի մոտ 160 երկրում, ինչն անդրադարձել է ավելի քան մեկ միլիարդ աշակերտի վրա, մինչդեռ առնվազն 40 մլն երեխա չի հաճախել նախադպրոցական ուսումնական հաստատություններ:

Գուտերեշն այս մասին նշել է տեսաուղերձի ժամանակ՝ ընդգծելով, որ նախքան համավարակն ամբողջ աշխարհում ավելի քան 250 մլն երեխա զրկված էր դպրոց հաճախելու հնարավորությունից:

«Հիմա մենք կանգնած ենք սերնդային աղետի առաջ, որը կարող է ի չիք դարձնել մարդկային դեռևս անհայտ ներուժը՝ վտանգելով տասնամյակների առաջընթացն ու խորացնելով արմատավորված անհավասարությունը: Հենց որ կորոնավիրուսի տարածումը վերահսկելի դառնա, աշակետներին և ուսանողներին հնարավորինս արագ դպրոցներ ու կրթական այլ հաստատություններ ապահով վերադարձնելը պետք է թիվ մեկ առաջնահերթություն լինի»,-նշել է Գուտերեշը:

tert.am

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02