Աշխարհն անտարբեր հետևում է, թե ինչպես է տեղի ունենում ևս մեկ Հայոց ցեղասպանություն և հայերի բռնի տեղահանություն. Genocide Watch

02.10.2023 12:30
708

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից 2 տարի անց աշխարհն անտարբեր հետևում է, թե ինչպես է տեղի ունենում ևս մեկ Հայոց ցեղասպանություն և հայերի բռնի տեղահանություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Genocide Watch-ում հրապարակված հոդվածում։

Ըստ հոդվածի՝ Genocide Watch-ը, Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը, «Փրկել Ղարաբաղը» կոալիցիան, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ինչպես նաև հայկական տարբեր կազմակերպություններ դեռ 2022 թ․-ից են նախազգուշացրել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ցեղասպանության մասին։

Հոդվածի հեղինակներն արձանագրում են՝ Լեռնային Ղարաբաղում բռնի տեղահանությունը և ցեղասպանությունը «տասնամյակներ շարունակվող հակամարտության կուլմինացիան է»։ Հոդվածում նաև ներկայացվում են 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա լայնածավալ հարձակման հետևանքները, քաղաքացիական բնակչության շրջանում` զոհերը։

«Ադրբեջանը միտումնավոր կերպով գնդակոծում է քաղաքները։ Սա պատերազմական հանցագործություն է (ՄՔԴ կանոնագիրք, հոդված 8, 2b(i))», - գրված է Genocide Watch-ում հրապարակված հոդվածում: Շեշտվում է, որ ադրբեջանական հարձակման ժամանակ Սառնաղբյուրում զոհվել է 5 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 3 երեխա, անհետ կորել է 2 երեխա, վիրավորվել՝ 2 երեխա։

Այնուհետև արձանագրվում է՝ «Բռնի տեղահանությունը մարդկության դեմ հանցագործություն է (ՄՔԴ կանոնագիրք, հոդված 7, (1d))»:

Հոդվածում նշվում է, որ ադրբեջանական քարոզչությունն «ապամարդկայնացնում է հայերին», Ադրբեջանը ջնջում է Հայաստանի հնագույն պատմությունը, համակարգված կերպով ոչնչացնում հայկական քրիստոնեական եկեղեցիները և սրբավայրերը։

Ըստ հրապարակման՝ չնայած Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե, իբր, հայերի իրավունքներն Ադրբեջանում կպահպանվեն, սակայն, իրականում, ադրբեջանցի զինվորականները սոցցանցերում տարածում են իրենց կողմից հայերին սպանելու տեսանյութեր, հետևաբար, հայերը չեն կարող ապահով լինել Ադրբեջանում։

«Ադրբեջանական ուժերը կալանավորում են տարհանվողներին և արդեն ձերբակալել են Արցախի նախկին ղեկավարներից Ռուբեն Վարդանյանին», - նշվում է հոդվածում։

Հոդվածագիրները նաև շեշտում են, որ Եվրոպան, ինչպես և 1915 թ․ Հայոց ցեղասպանության ժամանակ, չկարողացավ գործել՝ վերջ դնելու հայերի ցեղասպանությանը։

«Հայաստանին հարկավոր են երաշխիքներ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի կողմից, որ նրանք անվտանգ կլինեն ադրբեջանական հետագա ագրեսիայից», - եզրափակվում են Genocide Watch-ի հոդվածագիրները։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40