Աշխատակիցներին չկրճատած մի խումբ տնտեսավարողներ արդեն կարող են դիմել միանվագ աջակցության համար

01.04.2020 17:43
1197

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման կառավարության հաստատած հինգերորդ միջոցառման կարգն արդեն հաստատված է, պայմաններին բավարարող տնտեսվարողները այսօրվանից՝ ապրիլի 1-ից կարող են դիմել՝ պետությունից միանվագ աջակցություն ստանալու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր Ֆեյսբուքի էջում հայտնել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

«Տնտեսական աջակցության 5-րդ ծրագրի իրականացման կարգը հաստատված է։ Պայմաններին բավարարող տնտեսվարողները այսօրվանից կարող են դիմել աջակցության համար ու ստանալ այն 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության առանձին տնտեսվարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով աշխատատեղերի պահպանությանը»,-գրել է Թունյանը:

Նա հիշեցրել է, թե ովքեր կարող են լինել միջոցառման շահառու (աջակցություն ստանալ). այն տնտեսավարողները, որոնք.2020 թվականի հունվարի մեկից  մինչև.2020 թվականի ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-ից մինչև 50 վարձու աշխատող և նշված ընկերությունների վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում:

«Տնտեսվարողների աշխատավարձի փաստացի ֆոնդի հաշվարկներում չեն ներառվում 26.03.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականն ընկած ժամանակահատվածում ավելացված աշխատողների քանակը և ավելացված աշխատավարձի ֆոնդը»,-պարզաբանել է Թունյանը:

5-րդ միջոցառման շահառու չեն կարող հանդիսանալ բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատները, ապահովագրական ընկերությունները, արտարժույթի փոխանակման կետերը, արժեթղթերի առքուվաճառքով զբաղվող կազմակերպությունները, ներդրումային կազմակերպությունները, ներդրումային ֆոնդերը, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչները և այլ նմանատիպ գործունեություն ծավալողները։

Օժանդակության չափը կազմելու է աշխատավարձի մեկ ամսվա ֆոնդի 16-20 տոկոսը։

Պատգամավորը ծանոթացրել է նաև դիմելու կարգին, քայլերի հերթականությանը.

1․ Ապրիլի 1-ից սկսած մարտ ամսվա եկամտային հարկի հաշվետվության ներկայացումից հետո տնտեսվարողը, ծրագրի պայմաններին բավարարելու դեպքում, ՊԵԿ էլեկտրոնային համակարգի իր էջին ստանալու է ծանուցում՝ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ։

2․ Ծանուցումը ստանալուց հետո տնտեսվարողը նույն համակարգում առկա նոր ձևանմուշով ներկայացնում է դիմում՝ դրամաշնորհ ստանալու համար։

3․ Դիմումի ներկայացումից հետո դրամաշնորհը շահառուի բանկային հաշվին փոխանցվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Վարչապետը Փաշինյանը կառավարության նիստում միջոցառումը հաստատելիս նկատել էր, որ այս աջակցության ծրագրով կառավարությունն իր շնորհակալությունն է հայտնում այդ գործատուներին, որոնք այս դժվար ժամանակներին խուճապի չեն մատնվել և ցուցաբերել են սոցիալական պատասխանատվություն, այսինքն այն ընկերությունները, կազմակերպությունները, որոնք ի հեճուկս դժվար ժամանակների չեն կրճատել իրենց աշխատողներին, չեն կրճատել աշխատատեղերը և աշխատավարձի ֆոնդը, պետության կողմից կստանան դրամաշնորհ:

Արմենպրես

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40