Աշխատանքային տոնավաճառ

05.12.2014 18:08
2600

Հանրապետությունում գործազրկության մակարդակը շարունակում է բարձր մնալ, եւ սոցիալական այդ չարիքի դեմ պայքարելու կառավարության որդեգրած ծրագրերից մեկն աշխատաշուկայի կազմակերպումն է, որն արդեն ավանդական է դառնում: Նոյեմբերի 29-ին Կապանի «Լեռնագործ» հյուրանոցում անցկացվեց հերթական աշխատանքային տոնավաճառը, որը կազմակերպել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնը:

Մի հարկի տակ հավաքված 28 գործատու առաջարկում էր մոտ 120 աշխատատեղ: Ընդ որում` ամենից շատ աշխատատեղ առաջարկում էին «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ եւ «Գոլդ սթար» ՍՊ ընկերությունները:

Ինչպես փոխանցեց «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերության մարդկային ռեսուրսների աշխղեկ Մարիաննա Հովհաննիսյանը, մինչ այդ ընկերությունը Կապանում անցկացրել էր երկու աշխատանքային տոնավաճառ, որոնց ժամանակ լրացվել էր ձեռնարկության թափուր հաստիքների հիմնական մասը, այժմ իրենք առաջարկում են թափուր հաստիքներ ստորգետնյա հանքում, ինչպես նաեւ լրացուցիչ հաստիքներ՝ վերապատրաստող ավտոէլեկտրիկ, ավտոէլեկտրիկ, բուժքույր, բայց հիմնական թափուր հաստիքներն առնչվում են ստորգետնյա հանքին: Ինչպես տեղեկացրեց «Գոլդ սթարի» ներկայացուցիչ Մարիետա Սիմոնյանը, իրենց ձեռնարկությունը հավաքագրում է երիտասարդ աշխատակիցներ՝ 15-20 հոգի, պահանջվում են տեղամասի հերթափոխի պետ, կշռող-փականագործ, ամբարձիչի մեքենավար եւ այլն:

Ծանոթացանք նաեւ մյուս տաղավարների առաջարկվող մասնագիտություններին: «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲ ընկերությունը երկու թափուր տեղ էր առաջարկում՝ բժիշկ-թմրաբան եւ դեղագործ, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունը՝ երկու վիրահատող մանկաբարձ, գինեկոլոգ, մեկական՝ անեստեզիոլոգ, նեոնատոլոգ, ուրոլոգ, ֆտիզիատոր, լաբորատոր-բժիշկ (հիստոլոգ), էնդոկրինոլոգ, հեմոդիալիզի բժիշկ, պաթանատոմ: «Կապան էնեղժի» ՓԲ ընկերությունը կարիք ունի չորս հերթապահ ճարտարագետ-էլեկտրիկի, «Կապանի կոմունալ ծառայություն» ՀԲՀ-ում թափուր են երկու բակային հավաքարարի, փականագործ-սանտեխնիկի եւ աղբահավաք բանվորի հաստիքները:

Աշխատանք փնտրողների մեծ մասը երիտասարդ տարիքի էր: Նարինե Արզումանյանը 2009թ. ավարտել է Արցախի պետական համալսարանը, մասնագիտությամբ բանասեր է: Որոշ ժամանակ աշխատանք է ունեցել, այժմ անգործ է, նախընտրում է մանկավարժի մասնագիտությունը, բայց դեմ չէր լինի, եթե գործավարի աշխատանք գտներ: Վարդան Ստեփանյանը որդու համար էր աշխատանք փնտրում, անցյալ տարի է բանակից զորացրվել, հեռակայում է Երեւանի գյուղատնտեսական համալսարանի Կապանի ուսումնական կետում, ցանկանում է ուսումը զուգակցել աշխատանքի հետ: Վարդանը վերցրել էր «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերությունում առկա թափուր հաստիքների ցանկը՝ տանը հանգամանորեն ծանոթանալու նպատակով:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցում էին Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության սոցիալական ծառայություն» գործակալության պետ Արտակ Մանգասարյանը, Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը: Բացելով միջոցառումը՝ Կապանի զբաղվածության կենտրոնի տնօրեն Արթուր Հակոբյանը նշեց, որ անցկացվող աշխատանքի տոնավաճառը զբաղվածության ամենամյա պետական ծրագրերից է, որ աշխատանք փնտրողներին հնարավորություն է ընձեռում գտնելու հարմար աշխատանք, իսկ գործատուներին՝ համալրել իրենց թափուր աշխատատեղը համապատասխան կրթություն ու որակավորում ունեցող մասնագետով: Ինչի վերջնական արդյունքն ըստ կենտրոնի տնօրենի՝ Կապանի տարածաշրջանում գործազրկության մակարդակի նվազեցումն է:

Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը վկայակոչեց աստվածաշնչյան ճշմարտությունները՝ ով փնտրում է, կգտնի, ով բախում է, Աստված նրա առջեւ դուռը կբացի: «Վստահաբար ասում եմ, եթե մեկին թեկուզ կարողանաք ապահովել աշխատատեղով, կարծում եմ՝ մեծ գործ արած կլինեք: Բայց եւ միանշանակ է, որ գործատուի եւ աշխատանք փնտրողի միջեւ պիտի ձեւավորվի փոխադարձ հարգանք, հարգանք իրենց աշխատանքի նկատմամբ»:

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը կազմակերպվող միջոցառման հաջողությունը համարեց այն, որ գործատուն եւ աշխատանք փնտրողը կարողանան մի հայտարարի գալ եւ համոզմունք հայտնեց, որ նման միջոցառումները՝ միտված գործազրկության սահմանների կրճատմանը, Կապանում հաճախակի կկազմակերպվեն:

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Արտակ Մանգասարյանն իր խոսքում ընդգծեց այն միտքը, որ աշխատանք փնտրողին երբեմն դժվար է լինում գնալ որեւէ ձեռնարկություն կամ ընկերություն, գտնել կադրերի պատասխանատուին, պարզաբանումներ ստանալ, իսկ աշխատանքի տոնավաճառը մի հարթակ է, որտեղ իրար են հանդիպում աշխատանք փնտրողը եւ գործատուն, ինչը հնարավորություն է տալիս գործ փնտրողին մանրամասն տեղեկություններ ստանալ իրենց նախընտրած աշխատանքի վերաբերյալ: Ա.Մանգասարյանը ներկաներին հորդորեց մոտենալ Կապանի զբաղվածության կենտրոնի տաղավարին, ծանոթանալ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական մյուս ծրագրերին, քանզի պետությունը եւս գործատուների համար առաջարկում է արտոնյալ եւ շահագրգիռ պայմաններ: Նաեւ հայտնեց, որ աշխատանքի տոնավաճառը զբաղվածության կարգավորման ամենամյա ծրագրերից է, որն իրականացվում է պետբյուջեի ֆինանսավորմամբ, եւ Կապանում անցկացվողն այս տարվա 11-րդ տոնավաճառն է:

Միջոցառման ավարտին Կապանի զբաղվածության կենտրոնը շնորհակալագրեր հանձնեց համագործակցության մի խումբ գործատուների:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

«ՌԴ-ն պետք է հրաժարվի հարևանների՝ ԵՄ-ին միանալու նկատմամբ հանգիստ վերաբերմունքից». Մեդվեդև

03.04.2026 19:49

Երկրի ղեկավարը չպետք է ստի ժողովրդին. Արման Թաթոյան

03.04.2026 16:24

Հայաստանում քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը

03.04.2026 16:15

Պետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը

03.04.2026 16:06

Թարմ, բայց խախտումներով․ ինչ է բացահայտել ՍԱՏՄ-ն ձվի շուկայում

03.04.2026 15:17

Վերին Խոտանանի Սուրբ Աստվածածին եկեղեցին

03.04.2026 14:58

Ղարաբաղի կորուստը ամենավատ բանը չէ, որ կարող է պատահել Հայաստանի հետ. ռուս քաղաքագետ

03.04.2026 14:49

Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

03.04.2026 14:35

ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը ոչնչացրել են Իրանի ամենաբարձր կամուրջը

03.04.2026 14:32

ԿԳՄՍ նախարարությունը պարտվել է դատարանում

03.04.2026 12:46

ԶՊՄԿ ֆինանսավորմամբ կիրականացվեն լայնամասշտաբ անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ

03.04.2026 12:38

«Այս պատերազմն ապացուցում է, որ աշխարհում այլևս չի գործում միջազգային և ոչ մի իրավունք»․ Վարդան Ոսկանյան

03.04.2026 12:21