Աշխատաժողով Կապանում

07.04.2025 16:15
706

Gastrocamp Armenia նախագծի նախաձեռնությամբ ապրիլի 5-ին և 6-ին Կապանի մշակույթի կենտրոնի էլեկտրոնային գրադարանում աշխատաժողով էր կազմակերպվել` Սյունիքի տարածաշրջանի հնարավորությունների բացահայտման և բրենդավորման թեմայով: Աշխատաժողովը բարեմաղթանքի խոսքերով բացեցին Կապանի քաղաքապետի տեղակալ Գոռ Թադևոսյանը և նախագծի համահեղինակ Աննա Մազմանյանը:

Ու՞ր այցելել և ի՞նչ համտեսել Սյունիքում, որո՞նք են ամենանշանավոր պատմությունները և առասպելները, մեծ ներուժ ունեցող գյուղերն ու բնակավայրերը՝ կբացահայտեն ոլորտի լավագույն մասնագետները: Կապանում տեղի կունենա բացառիկ գիտական իրադարձություն, որի ձևաչափը մշակվել է հատուկ GastroCamp Kapan 2025-ի համար: Գիտական հանդիպումը կոչվում է S.T.O.R.M քանի որ տեղի է ունենալու մտագրոհի (brainstorming) ձևաչափով, իսկ հապավման անգլերեն բացվածքն է՝ Syunik Territory Opportunity & Research Meeting կամ Սյունիքի տարածքային հնարավությունների բացայտման և բրենդավորման աշխատաժողով: Թվով 20 մասնագետներ՝ պատմաբաններ, մշակութաբաններ, խոհարարներ և մարքեթոլոգներ, կաշխատեն միասին, որպեսզի ստեղծեն Սյունիքի տարածքային ներուժի բացահայտման և բրենդավորման գիտահեն փաստաթուղթ: Վերջինը ծառայելու է, որպես տուրիստական քարտեզ և բիզնես գաղափարների շտեմարան: Հենց այս քարտեզով են առաջնորդվելու GastroCamp Kapan 2025-ի եզրափակիչ միջոցառման միջազգային մասնագետները, ովքեր կշրջեն նշված քարտեզի բնակավայրերով և կհավաքագրեն Սյունիքի պատմական բաղադրատոմսերը, ստեղծելով հատուկ մենյու:

Երեք մասնագիտական խմբով՝ մշակութաբաններ, պատմաբաններ, խոհարարներ, քննարկումներ անկացրեցին, ճշտեցին շատ հարցեր: Այդ նպատակով կազմվել էին տվյալ ոլորտին առնչվող հարցաշարեր: Այս ամենը միտված էր մի նպատակի՝ բացահայտել Կապանը:

Աշխատաժողովի մասնակից, պատմաբան Գրիշա Սմբատյանը համոզված է, որ գյուղական բնակավայրերից նոր մարդկանց ընդգրկելու դեպքում, ովքեր տիրապետում են խոհարարական արվեստի գաղտնիքներին, ավանդույթներին, դրական արդյունքը երկար սպասել չի տա, մարզ այցելողների մեջ հետաքրքրություն կառաջանա: Ինչքան շուտ, այնքան լավ, որովհետև այն մարդիկ, ովքեր հեռանում են այս աշխարհից, իրենց հետ տանում են խոհարարական մշակույթի տարրերը...

Gastrocamp Armenia ծրագրի շրջանակում անցկացվել է «Արի Կապան» լուսանկարների ցուցահանդես Երևանում և Կապանում, իսկ 2025 թ. փետրվարին նույն ցուցահանդեսը կազմակերպվել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ ներկայացվել էր Կապան ինքնաթիռով ժամանելու գրավչությունը: 2024 թ. կազմակերպվել է Կապան քաղաքի շեֆ-խոհարարների բիզնես այց Երևան՝ վերապատրաստման և նոր գործընկերային կապերի հաստատման նպատակով:

@gastrocamparmenia նախագիծը մայիսին անցկացնելու է HoReCa ոլորտի մասնագետների համար դասընթացներ, իսկ հունիսին` շեֆ խոհարարների էքսպեդիցիա Կապանում: Իսկ վերջում մատուցվելու է աննախադեպ ընթրիք հայ և միջազգային խոհարարների կողմից:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40