Աշոտ Խաչատրյանը 60 տարեկան է. շնորհավորում ենք

01.01.2025 10:11
1013

Կան մարդիկ, որոնց ի վերուստ ուղենշված է դժվարին ճանապարհ, բայց որոնք չվարանելով՝ աներկյուղ են անցնում կյանքի համար բացված արահետը, քանզի բարությունը, հաստատակամությունը և սկզբունքայնությունն են նրանց ուղեկիցները։ Այդ անհատներից է Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Աշոտ Վլադիկի Խաչատրյանը։

Սիրելի Աշոտ Վլադիկի, առասպելական աշխատասիրություն, բարձր պատասխանատվություն, բանիմացություն, ստեղծագործական միտք, անմնացորդ նվիրում, ստանձնած գործը հաղթական ավարտին հասցնելու պատվախնդրություն, - սա է Ձեր նկարագիրը։ Կարողանում եք համատեղել կազմակերպչական, մանկավարժական և, որպես թավջութակահար, կատարողական աշխատանքը՝ չթերանալով գործունեության ոչ մի ճակատում։

Աննկարագրելի է Ձեր ավանդը Կապանի արվեստի պետական քոլեջի կայացման գործում։ Ձեր անսպառ աշխատասիրությունը, անաչառ նվիրումը բազմիցս    գնահատել են ոչ միայն ուսանողները, ծնողներն ու գործընկերները, այլև պետական այրերն ու հասարակությունը։

Շնորհավորելով 60-ամյակի կապակցությամբ, մաղթում  ենք արևշատություն, երջանկություն, ցանկանում, որ միշտ ծփա Ձեր  մտահղացումների անափ օվկիանը, և կյանքի յուրաքանչյուր ակնթարթն իմաստավորված լինի  բարու և գեղեցիկի հաղթանակով։

 

ԿԱՊԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԿՈԼԵԿՏԻՎ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40