«Աշոտ Խաչատրյանը ներկայացնում է»

24.05.2017 15:05
2263

Կապանի արվեստի պետական քոլեջի փոխտնօրեն, թավջութակահար Աշոտ Խաչատրյանը շարունակում է դասական երաժշտություն պրոպագանդելու իր առաքելությունը: Մայիսի 22-ին արվեստի քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում տեղի ունեցավ «Աշոտ Խաչատրյանը ներկայացնում է» խորագիրը կրող դասական երաժշտության համերգը՝ Կապանի արվեստասեր հասարակության համար: Նման խորագրով մի համերգ նա կազմակերպել էր մեկ տարի առաջ՝ նպատակ ունենալով համախմբել կապանյան ծագում ունեցող եւ տեղի լավագույն երաժիշտ-կատարողներին: Երաժիշտներ էին հրավիրված նաեւ մայրաքաղաքից: Բացման  խոսքում Ա.Խաչատրյանը կարեւորեց նման միջոցառումների դերը դիմորդների մասնագիտական կողմնորոշման գործում:

Համերգը սկսվեց հայ միջնադարյան հոգեւոր երաժշտության գանձարանի լավագույն նմուշներից մեկի՝ Գրիգոր Պահլավունու «Ով զարմանալի» տաղով՝ փոխադրված լարային քառյակի համար: Այնուհետեւ միմյանց հաջորդեցին դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումները: Հնչեց Մոցարտի սոլ մինոր դաշնամուրային կվարտետի առաջին մասն արվեստի քոլեջի այս տարվա շրջանավարտ, միջազգային մրցույթի դափնեկիր Մերի Պետրոսյանի մասնակցությամբ: Ջութակահարուհի, միջազգային մրցույթի դափնեկիր Անի Փարսադանյանը հնչեցրեց Էդվարդ Բաղդասարյանի «Ռապսոդիան», Մարգարիտա Սահակյանը (վոկալ)՝ Էդվարդ Աբրահամյանի «Ես հիշում եմ աչերը  քո» ռոմանսը: Հանդիսականի ջերմ ծափերին արժանացավ ՀՀ ֆիլհարմոնիկ նվագախմբի ջութակահար Վահե Փարսադանյանը, ով կատարեց Յոհաննես Բրամսի ռե մինոր «Հունգարական պարը»: Կապանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի դասատու, երգչուհի Հասմիկ Մարտիրոսյանի եւ Վահե Փարսադանյանի մեկնաբանմամբ հնչեց «Սիրո անուրջներ» ստեղծագործությունը (նվագակցող՝ Շուշան Գեւորգյան):

Համերգի երգացանկն այնպես էր կազմվել, որ հնչեին տարբեր երաժշտական գործիքներ: Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի ալտահար Հայկազ  Կարապետյանը  հանդիսականին հրամցրեց Ալֆրեդ Շնիտկեի «Պոլկան»: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ Վիգեն Հովհաննիսյանը (շվի, դուդուկ) լարային քառյակի հետ հնչեցրեց Կոմիտասի «Չինար ես» եւ «Հաբրբան» ստեղծագործությունները: Լարային քառյակը կատարեց Կոմիտաս - Ասլամազյանի «Ալ այլուխս» եւ «Վաղարշապատի պար» ստեղծագործությունները: Այնուհետեւ հնչեց արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացոլլայի «Մոռացում» ստեղծագործությունը:

Վերջում Վահե Փարսադանյանը կատարեց Վիվալդիի «Տարվա եղանակներ» շարքից «Ամառ» կոնցերտը: Համերգի մասնակիցներին նվագակցեց Երեւանի Չայկովսկու անվան մասնագիտական դպրոցի դասատու, դաշնակահար եւ երգեհոնահար Արմեն Աղաջանյանը:

Համերգի ավարտին Ա.Խաչատրյանը  երախտագիտություն հայտնեց բոլոր այն անձանց, ովքեր նպաստեցին համերգի կայացմանը, մասնավորապես հովանավորներին, որոնց մեծամասնությունն արվեստի քոլեջի (նախկին երաժշտական ուսումնարան) շրջանավարտներ են՝ Վլադիմիր Վարդազարյան, Սասուն Առաքելյան, Սամվել Ավանեսյան, Արմինե Հովհաննիսյան, Միհրան Արշակյան, Նվարդ Պիպոյան, Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Վարդան Քոչարյանին՝  օժանդակության համար: Աշոտ Խաչատրյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ նման միջոցառումների անցկացման համար հովանավորներ կգտնվեն, քանզի միտված են երիտասարդության գեղագիտական ճաշակի ձեւավորմանը եւ ընդհանրապես այն խնդիրների իրականացմանը, որ դրված են արվեստի քոլեջի առջև:

- Նման համերգներն  ինձ դրական լիցքեր են հաղորդում, մանավանդ երբ  ելույթ եմ ունենում մի բեմահարթակում, որտեղ ծնողներս են հանդես եկել, ծնվել եմ Երեւանում, բայց, ինչպես ասում են, արմատները ձգում են, - իր զգացումները ներկայացրեց Վահե Փարսադանյանը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40