Աշոտ Սադխյան. «Մենք դրական ներուժով սերունդ ունենք»

21.06.2024 16:23
903

Աշոտ Սադխյանն ավարտել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եվ սպորտի պետական ինստիտուտի բռնցքամարտի բաժինը: 2007-ից աշխատում է մարզահամալիրում՝ ֆիզմեթոդիստ, Քաջարանի «ՄՊՄԴ»-ում՝ որպես բռնցքամարտի մարզիչ: Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական  մրցաշարերի՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր:

2023 թ. ապրիլի 8-ին հիմնադրվեց Սյունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիան, որի նախագահը դարձավ՝ շուրջը համախմբելով Սիսիանի, Գորիսի և Քաջարանի բռնցքամարտիկներին: Մոտ ժամանակներս ունեն ծրագիր Կապանում բացելու մասնագիտացված բռնցքամարտի դպրոց: Տարիներ առաջ բռնցքամարտ պարապում էին, բայց մարզաձևը մեզանում տարածված չէր: Հիմա իրավիճակը ուրիշ է:

2023 թ. գրեթե բոլոր ամիսներին մասնակցել են տարբեր մրցաշարերի, որոնց ֆինանսավորումը հովանավորել է «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը: 2023 թ. հունիսի 25-ին Սիսիան քաղաքում անցկացվեց Սիսիան համայնքի բռնցքամարտի գավաթի բաց առաջնություն:

2023թ մայիսի 14-ից 20-ը Երևանում անցկացվեց ավագ տարիքի պատանիների ՀՀ բռնցքամարտի առաջնություն: 66 կգ քաշային կարգում Վահագն Աթայանը զբաղեցրեց մրցանակային երրորդ տեղը: Դա Սյունիքի համար մեծ ձեռքբերում էր:

«Հայաստանի մրցաշարերին մասնակցելն ինքնին արդեն հաջողություն է, որին մասնակցում են ուժեղագույնները: Այս տարի գարնանը կրտսեր  տարիքի մասնակիցներ էլ կունենանք, արդյունքներն ըստ ամենայնի՝ երկար սպասել չեն տա:

Ավանդույթներ չկան, որոնց վրա կարող ես հենվել: Ամենակարևոր նպատակն այն է, որ ստեղծենք այդ ավանդույթները, իսկ դա դատարկ տեղում չի ստեղծվում, պետք է չեմպիոն ունենանք, Հայաստանի առաջնության մրցանակակիր ունենանքնք, ով  օրինակ հանդիսանա երեխաների համար, ներշնչանքի աղբյուր դառնա: Այժմ մեր գերնպատակն է այս տարածաշրջանում զարգացնել բռնցքամարտը, երեխաների մեջ առողջ ապրելակերպ սերմանել: Շատ կան մարզաձևեր, բայց բռնցքամարտը, ըմբշամարտը օլիմպիական մարզաձևեր են»,– մտորումներն է ներկայացնում Աշոտ Սադխյանը և հավելում,– «Բռնցքամարտով պարապում է 30 սան, ուսուցումն անվճար է, 2023 թ. բոլոր մրցաշարերին մասնակցել ենք: ԶՊՄԿ ընկերությունը բոլոր մրցաշարերում մեզ աջակից եղավ, արդյունքում Հայաստանն ունեցավ մեդալակիր,  ումից այս տարի ավելի մեծ ակնկալիքներ ունենք»:

«Ե՛վ սպորտի նախարարությունն է մեզ գույք տրամադրում, և՛ ԶՊՄԿ ընկերությունը: Չի եղել դեպք, որ դիմենք, և նրանք չօգնեն: Տեսնում եմ, մարզիչներ կան, ովքեր ասում են, որ չի ստացվում, չկա,  բայց մեր պարագայում և՛ սաղավարտների, և՛ ձեռնոցների, և՛ գույքի հարցում, երբ դիմել ենք, օգնությունը չի ուշացել: Այժմ ոչ մի բանի խնդիր չունենք, մնում է ավելի շատ մրցումների մասնակցենք, մնում է տարածաշրջանում բռնցքամարտը զարգանա: Տեսեք նախկինում չկային, հիմա Գորիսում, Սիսիանում, շուտով նաև Կապանում կլինի: Կուզենայի առանձնացնել, թե ինչպես է Կապանի համայնքապետն ամենայն ուշադրությամբ, հետևողականությամբ ցանկանում զրոյից բռնցքամարտի դպրոց բացել, ուզում է, որ ամեն ինչ ամենալավը լինի: Եթե բացվեց, այդ դպրոցում կարող են շուրջ 100 երեխա բռնցքամարտով զբաղվի: Մրցակցություն կլինի, քանակը բերում է որակի»,– համոզված է Աշոտ Սադխյանը:

2022 թ. դեկտեմբերի 10-ին Քաջարան քաղաքում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված քաջարանցիների հիշատակին նվիրված բռնցքամարտի բաց առաջնության հուշամրցաշար:

2023 թ. դեկտեմբերի 9-ին Քաջարանում տեղի ունեցավ՝ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի հովանավորությամբ բռնցքամարտի բաց առաջնություն: Մրցաշարին մասնակցեց շուրջ 120 մարզիկ:

Մեր զրուցակիցը կարևորեց նաև վերապատրաստման անհրաժեշտությունը. «Նախարարությունը, ֆեդերացիան կազմակերպում են դասընթացներ: Օրինակ, տարիներ առաջ կար հինգ տարով ատեստավորման դասընթաց, ես էլ մասնակցեցի, բայց մոտակա ժամանակներում դեռ նման բան չի նախատեսվում, որ լինի մեծ սիրով կրկին կմասնակցենք, որովհետև պարտադիր է վերապատրաստվելը: Ֆեդերացիայի հետ անմիջական կապ կա՝ մրցումների հետ կապված, ուսումնամարզական հավաքներ են լինում, մենք 2023 թվականից ենք գործում, բայց կարող եմ ասել՝ չկա այնպիսի մի հարց, որ բարձրացրել ենք և ստացել բացասական պատասխան:

 Նպատակ ունենք առավելագույնս շատ երեխաներ ներգրավել մարզական կյանքի մեջ, իսկ գերնպատակը՝ առողջ սերունդ կրթելն է, երեխաներին չվնասելը, փողոցի բացասական ազդեցությունից, հեռախոսից կտրելը»,– այսպիսի լուրջ նպատակներ է դրել իր առջև:

«Երբեմն մեզ երեխաներ են դիմում, ովքեր ֆիզիկապես թույլ են, բայց մեծ ցանկություն ունեն բռնցքամարտով զբաղվելու: Վերջերս հինգ տարեկան մի փոքրիկ եկավ մոտս՝ Արարատը, ասաց՝ ուզում եմ բոքսով զբաղվեմ, ես ուժեղ տղա եմ: Մի խոսքով դրական ներուժով սերունդ ունենք...»,– վերջում լավատեսություն հայտնեց բռնցքամարտի մարզիչը:

                                                                                                    Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40