Աշոտավան թաղամասում խաչ կանգնեցվեց

22.11.2021 11:18
2068

Կապանի Աշոտավան թաղամասի երիտասարդությունը վաղուց մտադրություն ուներ բնակավայրի մոտակա բարձունքում  խաչ կանգնեցնել: Բայց ինչպես այս մեկը, եւ ընդհանրապես բոլոր ծրագրերը կորոնավիրուսի համավարակը եւ 44-օրյա պատերազմը վիժեցրին: Բայց մտահղացումը Մհեր Գեւորգյանի գլխավորությամբ տրամաբանական ավարտին հասցվեց: Նոյեմբերի 20-ին  թաղամասի բնակչության եւ հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցավ խաչի օծման արարողություն, որը կատարեց Քաջարանի հոգեւոր հովիվ Տեր Շիրակ քահանա Խանոյանը: Շնորհավորանքի իր խոսքում հոգեւոր հայրը նշեց, որ այդ վայրը ուխտատեղի կդառնա թաղամասի բնակչության համար: Ներկաներին օրվա խորհրդի առթիվ շնորհավորեց Կապանի համայնքապետի տեղակալ Գոռ Թադեւոսյանը:

Խաչի օծումից հետո միջոցառման մասնակիցները ուխտագնացություն կատարեցին դեպի մոտակայքում գտնվող 18-րդ դարում կառուցված Ղաթարի սուրբ Գեւորգ եկեղեցի եւ Բաշքենդ երբեմնի գյուղում կառուցված 19-րդ դարի հունական ուղղափառ  եկեղեցի, ավաղ, երկուսն էլ կիսաքանդ ու լքված եւ վերականգնողի ձեռքի կարոտ:

 

Վահրամ Օրբելյան

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12