«AstraZeneca»-ով կպատվաստվեն՝ 55 տարեկանից բարձր, «Sputnik V»-ով` մինչև 55 տարեկան քաղաքացիները. Անահիտ Ավանեսյան

12.04.2021 14:48
1141

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ նախորդ շաբաթ նախարարության մասնագիտական խորհրդի անցկացրած աշխատանքային հանդիպումների արդյունքում որոշվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութն օգտագործելու հարցում նախարարության քաղաքականությունը:

««AstraZeneca»-ի պատվաստանյութի օգտագործման ցուցումներում որոշակի փոփոխություններ են կատարվել և լրացուցիչ ապահովության և անվտանգության համար կիրառվել է տարիքային սահմանափակում: Մենք ևս մանրակրկիտ ձևով նայել ենք, ուսումնասիրել ենք բոլոր մասնագիտական կառույցների կողմից տրված եզրակացությունները և որոշում կայացրեցինք, որ «AstraZeneca»-ով պատվաստման համար ևս կսահմանենք տարիքային շեմ: 55 տարեկանից կիրականացնենք, միայն բարձր տարիքի քաղաքացիների համար»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Պատվաստվողների այս խմբում կընդգրկվեն 65-ից բարձր քաղաքացիները, 55-ից բարձր տարիքային խմբի բուժաշխատողները, 55-ից բարձր խրոնիկ հիվանդները և սոցիալական խնամքի կենտրոնի 55-ից բարձր բնակիչներն ու աշխատակիցները:

Ինչ վերաբերում է «Sputnik V» պատվաստանյութին, ապա այս պատվաստանյութով պատվաստվելու հնարավորություն կունենան 18-54 տարեկան բուժաշխատողները, մինչև 54 տարեկան խրոնիկ հիվանդները, սոցիալական խնամքի կենտրոնների մինչև 55 տարեկան բնակիչներն ու աշխատակիցները:

Անահիտ Ավանեսյանի խոսքով` նման ցուցումներով պատվաստումներ կիրականացվեն առաջիկա երկու շաբաթում, իսկ երբ ունենանք «Sputnik V» պատվաստանյութի նոր խմբաքանակ, ապա այս ցուցումները կվերանայվեն:

Նշենք, որ Հայաստանը ձեռք է բերել «AstraZeneca» և «Sputnik V» պատվաստանյութերը` համապատասխանաբար՝ 24․000 և 15․000 խմբաքանակներով, որոնցով առաջնահերթ պատվաստվելու են ռիսկային խմբերում ընդգրկված անձինք:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40