«Աստված մեր կյանքը փրկել է, մենք գերեզմանից վերադարձել ենք տուն». Գերությունից վերադարձած Հովսեփը մանրամասներ է պատմում

17.12.2020 17:40
1238

Ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած 44 գերիների թվում է նաեւ Հովսեփ Սահակյանը: Լոռեցի երիտասարդն այժմ գտնվում է հոսպիտալում, անցնում ամբողջական բուժզննում:

Aravot.am-ի հետ զրույցում Հովսեփը պատմեց, որ միակ խնդիրը ոտքի վիրավորումն է, որը ստացել է ռազմաճակատում. «Միակ խնդիրս ոտքս է, կաղալով եմ քայլում: Խորհուրդ տվեցին, որպեսզի մի որոշ ժամանակ ձեռնափայտով քայլեմ, որպեսզի  ավելորդ ծանրաբեռնվածություն չլինի եւ ապաքինումն ավելի շուտ լինի»,- ասում է Հովսեփն ու ընդգծում, որ ի տարբերություն ֆիզիկականի, հոգեպես ավելի լավ վիճակում է գտնվում. «Կարող է տարօրինակ հնչի, բայց հոգեպես լավ վիճակում եմ գտնվում: Թեեւ ամեն ինչ տարօրինակ է, գերության մեջ գտնվող տղաներն այնպիսի բաներ են պատմում, որ եթե ինչ-որ մեկը լսի՝ կասի հնարավոր չէ:  Աստված մեր կյանքը փրկել է, մենք գերեզմանից վերադարձել ենք տուն»:

Պատերազմը սկսելուց հետո, ինչպես շատ երիտասարդներ, Հովսեփը նույնպես ծանուցագիր է ստանում, որ պետք է մեկնի ծառայության:

Հոկտեմբերի 17-ին նրան տանում են Հոկտեմբերյան, ապա Սիսիան, որտեղ մի քանի օր վերապատրաստվելուց հետո, հոկտեմբերի 24-ին տեղափոխում են արդեն ռազմաճակատ՝ Կուբաթլու.

«Միանգամից դիրքեր բարձրացանք եւ 10 րոպե չէր անցել սկսվեց հրետակոծություն: Այնպիսի տպավորություն էր, կարծես ինչ-որ մեկը մեզ այդտեղ սպասում էր: Ինձ հետ գնացողներից շատերը զոհվեցին այդ պահին: Միանգամից առաջ շարվեցի, որ վիրավորներին օգնեմ, շտապօգնության մեքենայով ճանապարհեցինք: Որից մի 15 րոպե հետո աջ ոտքից բեկորային վնասվածք ստացա նաեւ ես: Ինձ նույնպես  փորձեցին տեղափոխել մոտակա հոսպիտալ, քանի որ վնասվածքը շատ խորն էր»:

Բեռնատարը, որով փորձում էին հոսպիտալ տեղափոխել Հովսեփին ու մյուս վիրավորներին, թշնամու անօդաչու թռչող սարքի պատճառով մոտ 500 մետր գլորվում է ձորը: Հովսեփի խոսքով՝ ինքը հրաշքով է ողջ մնացել, իսկ մեքենայի մյուս 5 ուղեւորները մահացել են. «Ոտքս դուրս ընկավ տեղից , սողալով դուրս եկա մեքենայից, որպեսզի չպայթի:

Բայց գլխավերեւումս զգացի, որ կրկին անօդաչու է պտտվում: Ինձ վրա 4 հատ բոմբ գցեց: Այդ պահին մտածեցի, որ վերջ, իմ վերջը սա է, բայց չպայթեց: Հետո 2 օր սողալով բարձրացա սարը եւ տեսա, որ դիմացս ադրբեջանցիներն են: Տեսա նաեւ, որ մեր զինվորական շտապօգնության մեքենա էլ կա: Մտածեցի մթնի, նոր կմոտենամ մեքենային, որպեսզի կարողանամ այդտեղից դուրս գամ, բայց չհասցրեցի: Մոտ 20 ադրբեջանցիներ բարձրացան վերեւ ու ինձ տեսան այդտեղ»:
 

Հոկտեմբերի 26-ին Հովսեփը գերի է ընկնում. «Սկիզբը բնականաբար դժվար էր: Գերի եմ ընկել, ճակատս չէին պաչելու:

Ցավեցրել են, նաեւ խփել են: Փորձեր են եղել նաեւ ավելի դաժան ինչ-որ բաներ անելու՝ սպանելու եւ այլն: Բայց միայն վախեցրել են: Սկզբի օրերին է եղել այդպես: Այդ ժամանակ ռազմական ոստիկանությունում էինք գտնվում, հետո արդեն տեղափոխեցին ԱԱԾ,- պատմում է Հովսեփն ու նշում, որ ԱԱԾ-ում, որտեղ հարցաքննություն են իրականացրել մնացել է 14 օր:

Եվ քանի որ երիտասարդը Յոթերորդ օրվա Ադվենտիստների եկեղեցու հովիվ է, նրան տեղափոխում են Ադվենտիստների տեղի եկեղեցի, որտեղ Հովսեփը ծառայություն է իրականացնում: Նաեւ իրեն առաջարկում են եկեղեցում Ղուրանը կարդալ, որն ինչպես հովիվն է ասում՝ 2 անգամ սիրով կարդացել է: Որից հետո իրեն Աստվածաշունչ են նվիրում: Հովսեփն ասում է, որ ԱԱԾ-ում գերիներին լավ են վերաբերվել. «Մեզ օրը 3 անգամ կերակրում էին, վիրավորներին բժշկական ստուգման էին տանում, նաեւ լողացնում էին:

Դրանից հետո մեզ տեղափոխեցին Բաքվի ամենամեծ բանտը»: Այդ բանտում Հովսեփը մնում է 33 օր: Նույն խցում իր հետ եղել են նաեւ Հայկն ու Վահեն: Նրանք նույնպես հայրենիք վերադարձած տղաների մեջ են: Մինչեւ վերջին ժամը տղաները տեղյակ չեն եղել, որ իրենք նույնպես պետք է վերադառնան տուն.

«Մեզ ասել են գալուց երեւի կես ժամ առաջ: Աննկարագրելի զգացողություններ ունեցանք, երբ իմացանք, որ գալիս ենք Հայաստան: Եղել են մտքեր, որ մտածել ենք՝ կարող է չվերադառնանք, մեր վիճակը ո՞նց կլինի: Մտածել ենք, որ կարող է ուշ լինի, կամ մենք այդ ցուցակներում ընդհանրապես չլինենք: Եղել են տրտմության օրեր: Բայց Աստծո խոսքը մեզ օգնեց այդ 33 օրը հաղթելու եւ գերությունից դուրս գալու համար»:

aravot.am

Հունիսի 7-ին փրկենք Գորիսի՝ աճուրդի հանված արժանապատվությունը

04.06.2026 12:35

Արա Պապյան. «Պիտի ամեն ինչ անենք, որ Թուրքիան չգա Հայաստան։ Եթե ռուսներից նեղանում ենք, որ իր պարտականությունները չի կատարում, Թուրքիան բացարձակ հակահայկական պարտավորություններ ունի»

04.06.2026 12:05

Ստորագրվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը (տեսանյութ)

04.06.2026 11:34

Ամառային զորակոչը Հայաստանում կմեկնարկի հունիսի 29–ին ու կավարտվի օգոստոսի 15–ին

04.06.2026 11:08

Արևմուտքին անհրաժեշտ են Հայաստանի հազվագյուտ հողային ռեսուրսները. Զախարովա

04.06.2026 11:06

«Շարունակում ենք արցախցիներից ընդունել դիմումներ՝ ՄԻԵԴ ներկայացնելու համար». Արտակ Բեգլարյան

04.06.2026 10:56

Հարցազրույց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի հետ

04.06.2026 10:44

Կասեցնե՜նք դպրոցների փակման գործընթացը. Արամ Մանուկյան

03.06.2026 23:12

Թոշակները կրկնապատկվելու են, ձեր ապահովված կյանքը իմ պարտականությունն է. Ռոբերտ Քոչարյան

03.06.2026 23:02

Ծանր վիճակ է, ինքնություն ենք կորցնում. Սամվել Կարապետյան

03.06.2026 22:41

Ճակատագրական ընտրության առաջ ենք՝ կա՛մ պաշտպանում ենք մեր ինքնությունը, կա՛մ կորցնում ենք. Արամ Վարդևանյան

03.06.2026 22:14

Հայաստանի քաղաքացիները պետք է փրկեն իրենց երկիրը ընտրություններում. Զախարովա

03.06.2026 22:05