«Ատամներս սեղմելով լսեցի տեսանյութն ու....»․ Ստյոպա Սաֆարյան

11.09.2018 17:36
1283

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ լսեցի մարտի 1-ի գործով ԱԱԾ ու ՀՔԾ պետերի հեռախոսային խոսակցության ձայնագրության մասին ու կարդացի տեսանյութի շփոթեցնող ու ուղղորդող վերնագիրը, ուղղակի մտածեցի, որ վերջ այդ պաշտոնյաները միջամտել են դատական արդարադատությանն ու պետք է հրաժարական տան: Ատամներս սեղմելով լսեցի տեսանյութը ու....

Փաստ 1: Ակնհայտ է, որ Վանեցյանը խոսում է ոչ Հայաստանից, ակնարկում է, որ ռուսները կզայրանան Խաչատուրովի պահով: Երկրորդ հեռախոսազրույցում առավել լավ է նկատվում, որ միայն մի կողմի՝ Վանեցյանի ձայնն է լսվում: Սա, կարծում եմ, խոսում է այն մասին, որ հեռախոսազրույցը որսացել-ձայնագրել են Ռուսաստանից:

Փաստ 2: Մինչ այժմ մտածում էի, թե ՀՀ իշխանությունները չեն հաշվարկել մարտի 1-ի գործի քաղաքական զգայնունակությունները, իրականում նկատելի է, որ դա արել են: Վանեցյանը մտահոգվում է Ռուսաստանի ռեակցիայով ու հորդորում Սասուն Խաչատրյանին քաղաքական ասպեկտի առումով խորհրդակցել Փաշինյանի հետ, Սասուն Խաչատրյանը խոսում է որպես զուտ իրավաբան՝ չկարևորելով այդ պահը, այսինքն առաջնորդվելով զուտ ձեռքբերված ապացույցներով:

Փաստ 3: Հեռախոսազրույցից ակնհայտ է երկու պաշտոնյայի ակնարկը, որ դատավորները և վկաները կաշկանդված են Քոչարյանի ու մյուսների ազատության մեջ մնալով, և դա, թերևս, լավագույնս բացատրում է, թե ինչու են գնացել կալանավորման տարբերակով:

Փաստ 4: Ինչպես և նկատելի էր հրապարակային դաշտում, ռուսական կողմի հիմնական խնդիրը Խաչատուրովն է ու ՀԱՊԿ-ն: Եթե ճիշտ է հասկացվել, մի պահ նույնիսկ Փաշինյանն է խորհուրդ տվել, նրա նկատմամբ կալանքի որոշում չկայացնել: Բայց նկատելի է, որ քաղաքական ղեկավարությունն ու ԱԱԾ/ՀՔԾ ետ չեն կանգնել մեղադրանքից: Խափանման տվյալ միջոցից, միգուցե, ինչը ռուսական կողմի ցանկությունն է եղել: Հիշեցնեմ, որ չնայած այդ ամենին ԱԳՆ խոսնակն էլ վերջերս հայտարարեց, թե միևնույնն է նրա ետկանչով ինտենսիվ բանակցությունները շարունակվում են:

Փաստ 5: Ոչ մի արտառոց բան հեռախոսազրույցներում չկա, որոնք կխոսեն մեղադրանքների քաղաքական մոտիվացվածության մասին. եթե անգամ կա քաղաքական արձագանքների դիտարկում, ապա ոչ ամենևին քննությանը ուղղորդելու մասով, այլ Ռուսաստանի ռեակցիաները, վկաների ցուցմունք տալու կաշկանդվածության, մեղադրվող ու կասկածվող անձանցից դատավորների վախենալու ու անհանգստանալու մասով:

Փաստ 6: Թերևս ամոթալի է, որ ՀՀ ԱԱԾ պետը կարող է գաղտնալսվել, այն էլ դաշնակից երկրի տարածքում ու հասկանալի է, թե ում հատուկ ծառայությունների կողմից: Ու թերևս ՌԴ ԱԳ նախարարը, որ երկու անգամ մտահոգություն էր արտահայտում վենդետայի ու քաղաքական հետապնդման մասով, բայց ապացույց չէր ներկայացնում, լավագույնս տեղյակ է եղել այս հեռախոսազրույցի մասին: Պարզապես, որպես անօրինական ճանապարհով ձեռք բերված փաստ, դա չէին կարող դնել Հայաստանի ղեկավարության սեղանին, ավելին՝ Լավրովի մտահոգությունները հաստատող փաստ հեռախոսազրույցում չկա: Կա երկու գերատեսչությունների ղեկավարների միջև խորհրդակցություն գործի քննության քաղաքական ռիսկերի, հետևանքների մասին:

Չգիտեմ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչ որոշումներ կընդունի կադրային առումով, այսքանի հիման վրա ես չէի առաջարկի նրան ազատել նշված պաշտոնյաներին զբաղեցրած պաշտոններից, բայց որ լրջագույն քայլեր պետք է ձեռանրկվեն, որպեսզի ՀՀ ղեկավարները չգաղտնալսվեն օտար պետության հատուկ ծառայությունների կողմից, դա հաստատ է:

Ոչ այս պաշտոնյաների համար, այլ ընդհանրապես պրոֆեսիոնալիզմը պարտադիր է ամեն առումներով՝ հեռախոսով խոսելիս, գործելիս թե ինչպես: Այդ դեպքում ձայնագրեն, թե չձայնագրեն, զուտ, ուղղակի, ազգային անվտանգության ու երկրի արժանապատվության հարց կլինի, բայց ոչ ամենևին կառավարության քայլերի օրինականության վիճարկման հարց»։

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08