Ատեստավորման նպատակով այս տարի կվերապատրաստվեն ավելի քան 14 հազար ուսուցիչներ

20.05.2022 17:05
2966

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ուսուցչի հերթական (պարտադիր) ատեստավորման նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են պարտադիր ատեստավորումից առաջ հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման նոր մոտեցումները:

Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (ԿԶՆԱԿ) տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, հանրակրթության վարչության ներկայացուցիչներ:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ սահմանված գլխավոր նպատակն ազատ և բաց մրցակցային միջավայրի ձևավորումն է, որը պետք է հագեցնի հերթական ատեստավորումից առաջ իրականացվող վերապատրաստումների որակական բարելավմանը: Փաստելով, որ նախարարությունը երաշխավորել է 48 վերապատրաստող կազմակերպություն և շուրջ 30 դասընթաց, նա նշել է, որ ուսուցիչները հնարավորություն ունեն ընտրելու նշված կազմակերպություններից և դասընթացներից որևէ մեկը:

«Ստեղծված են նախադրյալներ` ուսուցչի վերապատրաստման դասընթացների մեխանիզմը կատարելագործելու և նորովի գործարկելու համար»,- նշել է նախարարի տեղակալը` միաժամանակ կարևորելով ի հայտ եկած խնդիրները քննարկելու անհրաժեշտությունը:

Նա նաև տեղեկացրել է, որ անցյալ տարի պարտադիր ատեստավորման նպատակով վերապատրաստվել են շուրջ 6700 ուսուցիչներ, այս տարի նախատեսվում է ավելի քան 14 000 ուսուցիչների վերապատրաստում: Փոփոխություններ են կատարվել ուսուցչի վերապատրաստման և կազմակերպությունների երաշխավորման կարգերում:

«Փորձել ենք հնարավորինս կրճատել գործընթացի թղթաբանությունը: Մեր հանդիպման հիմնական նպատակը, փոփոխություններով պայմանավորված, աշխատանքային և կազմակերպական հարցերի քննարկումն է»,- նշել է նախարարի տեղակալը:

Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ հայտարարված է մրցույթ` երաշխավորված կազմակերպությունների ցանկի համալրման նպատակով, որին կարող են մասնակցել նախարարության սահմանած չափանիշներին բավարարող բոլոր կազմակերպությունները:

Նրա խոսքով՝ նախարարությունը որպես հիմնական պահանջ կարևորում է վերապատրաստման դասընթացների առկա ձևաչափով կազմակերպումը` հաշվի առնելով դրանց բարձր արդյունավետությունը: Հեռավար եղանակով վերապատրաստումները, ըստ Ժաննա Անդրեասյանի, կարող են ընդունելի լինել բացառիկ դեպքերում` լուրջ հիմնավորումներ ներկայացնելու դեպքում:

ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը ներկայացրել է վերապատրաստման դասընթացների և կազմակերպությունների ներկայացրած հաշվետվությունների դիտարկման արդյունքները:

Հանդիպման ընթացքում ծավալվել է արդյունավետ երկխոսություն. կազմակերպությունների ներկայացուցիչները հարցեր են ուղղել վերապատրաստման ծրագրի, ֆինանսավորման և այլ խնդիրների վերաբերյալ:

Նշենք, որ ուսուցչի հերթական ատեստավորման նպատակով վերապատրաստող կազմակերպության՝ սահմանված չափանիշներին համապատասխանությունը որոշում է ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը: Հերթական (պարտադիր) ատեստավորումից առաջ ուսուցիչների վերապատրաստումն օրենսդրական պահանջ է:

escs.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40