Ատոմակայանի ռադիոակտիվ թափոնների չեզոքացումը Տաշտունո՞ւմ

30.09.2015 14:30
3082

(«Սյունյաց երկրի» հարցերին պատասխանում է Տաշտունի ոսկու արդյունահանման փորձարարական գործարանի նորանշանակ տնօրեն Գեորգի Գրուզինովը)


Մեղրասարի ոսկու հանքավայրի բազայի վրա Տաշտունում վերջին տարիներին կառուցված փորձարարական ձեռնարկության նոր տնօրենն է նշանակվել Գեորգի Գրուզինովը: «ԱՏ մետալս» ընկերության հիմնադրած այդ ձեռնարկությունն ավելի վաղ ղեկավարում էր Ալեքսեյ Սերեդան, ով հայտնի է մեր ընթերցողին՝ «Սյունյաց երկրին» մոտ մեկ տարի առաջ տված հարցազրույցից (8 նոյեմբերի 2014թ.):

Գեորգի Բորիսովիչ Գրուզինովը ծնվել է 1956-ին, ունի բարձրագույն տնտեսագիտական կրթություն, աշխատել է Ուրալի հանքարդյունաբերական ձեռնարկություններում, ապա Մոսկվայում՝ հանքարդյունաբերության կառավարման ոլորտում: Այն վրացիների շառավիղներից է, որոնց նախնիները դարեր  առաջ տեղափոխվել են Ռուսաստան եւ բնակվել Դոնի կազակների հետ: Աշխատաոճի բնորոշ գծերն են, ինչպես ինքն է խոստովանում, սառը հաշվարկը, իրատեսությունը եւ առանց հույզերի գործելակերպը:

Հակառակ մերօրյա մի քանի տնօրենի՝ չի սիրում լուսանկարվել եւ ամոթխածությամբ է կանգնում լուսանկարչի առջեւ՝ մտածելով, որ տնօրենի պատկերն ավելի ցայտուն պիտի երեւա իր գործերի մեջ, իր ղեկավարած ձեռնարկությունում:

Ի դեպ, մինչեւ տնօրենի հետ հանդիպելը, շրջեցինք ձեռնարկության տարածքում. բուռն աշխատանքային մթնոլորտ էր տիրում այնտեղ:

- Գեորգի Բորիսովիչ, նախ ողջունում ենք Ձեր նշանակումը Սյունիքում եւ ցանկանում հաջողություններ՝ մարզի տնտեսության զարգացմանը նպաստելու գործում: Որքանով տեղյակ ենք, մենակ չեք եկել Տաշտուն, այլ նոր թիմով:

- Շնորհակալ եմ, որ հետաքրքրվում եք մեր ձեռնարկության գործունեությամբ:

Չէ, թիմով չենք եկել, միայն տնօրենն ու գլխավոր ինժեներն են փոխվել:

- Մեկ տարի առաջ ենք եղել այստեղ եւ նախկին տնօրենի օգնությամբ ծանոթացել հիմնադրվող ձեռնարկության հետ կապված մանրամասներին:

Ի՞նչ փոփոխություններ են կատարվել անցած մեկ տարում:

- Արտաքուստ ոչինչ չի փոխվել, իսկ ներքուստ շատ բան է փոխվել, սկզբունքային փոփոխություններ են կատարվել: Եվ առաջին հերթին՝ բիզնեսի կառավարման առումով, հնարավորությունների ճշգրտման առումով: Օրինակ, եթե նախկինում թվում էր, թե ձեռնարկությունում աշխատանքները կկազմակերպվեն դրսից հրավիրված մասնագետների միջոցով, ապա այսօր այլ կարծիք ունենք. Մեղրիում կան համապատասխան որակյալ կադրեր, եւ առաջին հերթին կհենվենք տեղական կադրերի վրա: Ու միայն առանձին բարձրորակ մասնագետներ կհրավիրենք դրսից:

- Փոխվել է ձեռնարկության ղեկավարը. դա նշանակում է՝ ինչ-որ չափով վերանայվել են խնդիրները, անելիքները:

Որո՞նք են ձեռնարկության առջեւ ծառացած խնդիրները ներկա փուլում:

- Նախ՝ դուրս գալ փորձարարական վիճակից, որի մեջ գտնվում ենք, եւ կազմակերպել ժամանակակից արդյունաբերության:

Այնուհետեւ՝ ապահովել բիզնեսի շահութաբերությունը:

Նպատակ ունենք 2016-ի վերջին հասնել այսպիսի ցուցանիշի՝ մեկ օրում 500տ հանքաքարի մշակում, ինչի համար ունենք համապատասխան տեխնիկական հնարավորություններ:

- Հանքարդյունաբերության մեջ եւ մանավանդ ոսկու արդյունահանման ոլորտում միշտ էլ հետաքրքրել է մշակման տեխնոլոգիան. ըստ էության հենց դրանից է մեծապես կախված շրջակա միջավայրի վրա ձեռնարկության ազդեցության աստիճանը:

Կարելի՞ է ասել, որ ձեռնարկությունում հանքաքարի մշակման տեխնոլոգիան վերջնականապես ճշտված ու ներդրված է:

- Չէի ասի, որ հանքաքարի մշակման տեխնոլոգիան մինչեւ վերջ մշակված է այստեղ: Դրա համար է, որ զուգահեռաբար ստեղծվում է կոնստրուկտորական բյուրո՝ միջազգային չափանիշներին համապատասխան եւ անվտանգ ու արդյունավետ տեխնոլոգիա մշակելու համար:

- Մեզ հետաքրքրող հարցերից մեկն էլ, բնականաբար, այդ ձեռնարկության սոցիալական արդյունքն է, ավելի ճիշտ՝ ակնկալվող աշխատատեղերի քանակը:

- Հիմա 20 մարդ է աշխատում ձեռնարկությունում, մոտ ապագայում աշխատատեղերի թիվը կհասնի 120-ի՝ բարձր աշխատավարձով:

- Տաշտունն ու մերձակա համայնքները, կարծում ենք, որոշակի նախապատվություն ունեն՝ օգտվելու այդ աշխատատեղերից: Ճի՞շտ է մեր ենթադրությունը:

- Կա հաստիքացուցակ, եւ եթե լինում է թափուր աշխատատեղ, ապա այդ մասին առաջին հերթին տեղեկանում է Տաշտունի բնակչությունը:

- Այդ համայնքի հետ կապված ուրիշ ի՞նչ ծրագրեր ունեք մոտակա ամիսների համար:

- Գյուղի փողոցների գիշերային լուսավորության ապահովում, խմելու ջրատարի կառուցում կամ հիմնանորոգում, աշխատատեղերի ստեղծում…

- Ձեռնարկության սկզբնավորումից ի վեր ու մինչեւ հիմա լսում ենք մտահոգություններ՝ տարածաշրջանի բնապահպանական իրավիճակին ձեռնարկության հնարավոր բացասական անդրադարձների մասին:

- Այդ մասին խոսում են եւ բնապահպանական ռիսկերի վերաբերյալ չափազանցված հայտարարություններ են անում արեւմտյան գրանտներով ապրող հկ-ները: Նրանց նպատակն ավելի քան հստակ է՝ Հայաստանը զրկել տնտեսական զարգացման հնարավորություններից, Հայաստանը դարձնել գաղութ:

Թող այդ նույն մարդիկ ասեն, թե, օրինակ, ԱՄՆ-ում, Չինաստանում ի՞նչ տեխնոլոգիաներով են արդյունահանում ոսկին:

Մեր գործունեության սկզբունքն է՝ աշխատել Հայաստանի Հանրապետության օրենքներին խիստ համապատասխան:

Միայն Հայաստանի Հանրապետության օրենքները խախտելու դեպքում քննարկման առարկա կարող է դառնալ մեր գործունեությունը:

Կա մեկ այլ իրողություն եւս՝ հնարավոր չէ հանքարդյունաբերության մեջ լիովին բացառել վնասակար ազդեցությունը: Հակառակ պարագայում պետք է ընդհանրապես հրաժարվել հանքարդյունաբերությունից: Պարզապես ամեն ինչ պետք է լինի թույլատրելիի սահմաններում:

Մեր ուսումնասիրությունները, մինչդեռ, վկայում են, որ ձեռնարկությունում կիրառվող տեխնոլոգիաները շրջակա միջավայրի վտանգավոր աղտոտում չեն ենթադրում:

- Բնապահպանական հարցերի մասին խոսելիս ամենամեծ մտահոգությունը Մեղրու տարածաշրջանում կապված էր եւ կապված է Ձեր կողմից շահագործվող հանքավայրում ուրանի առկայության հետ:

- Նման բան չկա, դա սխալ ու ոչ արժանահավատ տեղեկատվություն է:

Մեկ ուրիշ նորություն ունենք՝ կա ՄԱԳԱՏԵ-ի համաձայնությունը, կա Հայաստանի կառավարության օժանդակությունը՝ մեր վրա կվերցնենք Հայաստանի ատոմակայանի ռադիոակտիվ թափոնների չեզոքացման խնդրի լուծումը:

- Դա, մեղմ ասած, ամենասենսացիոն նորությունն է, որ իմանում ենք, թեեւ այդ մասին վաղուց էին խոսակցություններ շրջանառվում:

Հաշվի առնելով խնդրի կարեւորությունը՝ անհրաժեշտ կլինի առանձին հարցազրույց վարել Ձեզ հետ տվյալ հիմնախնդրի շուրջ:

- Խնդրեմ:

Հարցազրույցը՝ ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

Հունիսի 7-ին փրկենք Գորիսի՝ աճուրդի հանված արժանապատվությունը

04.06.2026 12:35

Արա Պապյան. «Պիտի ամեն ինչ անենք, որ Թուրքիան չգա Հայաստան։ Եթե ռուսներից նեղանում ենք, որ իր պարտականությունները չի կատարում, Թուրքիան բացարձակ հակահայկական պարտավորություններ ունի»

04.06.2026 12:05

Ստորագրվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը (տեսանյութ)

04.06.2026 11:34

Ամառային զորակոչը Հայաստանում կմեկնարկի հունիսի 29–ին ու կավարտվի օգոստոսի 15–ին

04.06.2026 11:08

Արևմուտքին անհրաժեշտ են Հայաստանի հազվագյուտ հողային ռեսուրսները. Զախարովա

04.06.2026 11:06

«Շարունակում ենք արցախցիներից ընդունել դիմումներ՝ ՄԻԵԴ ներկայացնելու համար». Արտակ Բեգլարյան

04.06.2026 10:56

Հարցազրույց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի հետ

04.06.2026 10:44

Կասեցնե՜նք դպրոցների փակման գործընթացը. Արամ Մանուկյան

03.06.2026 23:12

Թոշակները կրկնապատկվելու են, ձեր ապահովված կյանքը իմ պարտականությունն է. Ռոբերտ Քոչարյան

03.06.2026 23:02

Ծանր վիճակ է, ինքնություն ենք կորցնում. Սամվել Կարապետյան

03.06.2026 22:41

Ճակատագրական ընտրության առաջ ենք՝ կա՛մ պաշտպանում ենք մեր ինքնությունը, կա՛մ կորցնում ենք. Արամ Վարդևանյան

03.06.2026 22:14

Հայաստանի քաղաքացիները պետք է փրկեն իրենց երկիրը ընտրություններում. Զախարովա

03.06.2026 22:05