Աուդիտով եկածն ու աուդիտի բաժին դառածը…

13.07.2018 15:04
1888

Սյունիքի նախկին մարզպետ Վահեն, ինչպես հայտնի է, բոլորի հետ խոսելիս, նաեւ բոլոր խոսակցություններում, տեղի- անտեղի, մարդկանց հաթաթա էր տալիս աուդիտով:

Դրա համար նա մարզպետարանի ներքին աուդիտի բաժինը ձեւավորել էր իր քիմքին հաճո մարդկանցով եւ լրջագույն այդ կառույցը՝ իր պետով, դարձրել գրպանային:

Թե ինչո՞ւ է այդ բաժնի նախկին պետը փախել Սյունիքից, դեռեւս հայտնի չէ: 

Հիմա էլ պարզվում է, թե անձնական շահերից բխող ինչ հանձնարարություններ էր մարզպետը տալիս այդ կառույցի ներկայիս գործիք- ղեկավարին, ով, որքանով տեղյակ ենք, դեռեւս հրաժարական չի տվել:

Աուդիտով անվերջ հաթաթա տվող Վահեն, սակայն, ներկայումս դարձել է աուդիտի թիրախ:Այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկավ Սյունիք եւ թույլ տվեց նույնիսկ, որ Վահեն իր հետ կանգնի նույն հարթակում, որ Վահեն նույն օրը երեկոյան Քաջարանի պրոֆիլակտորիայում իր արտադրած պիցցայից մատուցի վարչապետին, ստուգումներ են սկսվել Վահեի գլխավորած Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամում:

Ստուգման արդյունքում պարզ կդառնա, թե ինչու պատշաճ ձեւով հրապարակված չեն հիմնադրամի հաշվետվությունները, թե ինչու կատարված ծախսերը կոնկրետ հասցեներով նշված չեն, պարզ կդառնա նաեւ, թե իրականում ինչ նպատակով են ծախսվել պետական սեփականություն հանդիսացող հիմնադրամի միջոցները:

Եվ ամենակարեւորը, կպարզվի, թե ինչ ճակատագիր է ունեցել հայտնի 300 միլիոն դրամը, որ ՀՀ սեփականություն հանդիսացող հիմնադրամից (առանց կառավարության թույլտվության) փոխանցվել է (պարտքով) Վահեի գլխավորած մեկ այլ՝ մասնավոր հիմնադրամի:

Հիմնադրամում մեկնարկած ստուգման արդյունքը, հույս ունենք, կներկայացվի հանրությանը, քանի որ Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամը սյունեցիների համար է ստեղծվել 2016թ. դեկտեմբերին:

Վերջին օրերին, նաեւ նշված ստուգումներով պայմանավորված, կրկին թեժացել են խոսակցություններն այդ հիմնադրամի շուրջ: Ինչ- որ մի տղա հուլիսի 4-ին պարզաբանում է տարածել, որի մեջ մասնավորապես նշել է՝ «Ինչ վերաբերում է «առեղծվածային 300 մլն դրամ»-ին եւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին վերագրվող հայտարարությանը, ապա առհասարակ անհասկանալի է, թե որտեղի՞ց է մամուլում հայտնվել 300 մլն դրամ թիվը եւ ինչո՞ւ է շահարկվում, երբ այդպիսի փաստ գոյություն չունի»:

Մենք, իհարկե, ժամանակ չունենք անդրադառնալու այդ պարզաբանում կոչվածի ամբողջական տեքստին, բայց հաճույքով եւ մեկ- երկու պարբերությամբ ուզում ենք պատասխանել վերոգրյալ հարցադրումին:

Եվ այսպես, որտեղի՞ց է հայտնվել պետական հիմնադրամից մասնավոր հիմնադրամին գումար տալու վերաբերյալ խոսակցությունը:

Պատասխանում ենք մեկ անգամ եւս. 2016թ. դեկտեմբերի 26-ի մարզխորհրդի նիստի ժամանակ (տեսագրության 33.20 րոպեին) Վահե Հակոբյանը, հայտնելով Սյունիքի ներդրման եւ զարգացման հիմնադրամի ստեղծման մասին, մասնավորապես նշել է. «….Ցավոք, մենք չհասցրինք մինչ այսօր բացենք համապատասխան հաշիվները բանկային, որով կսկսեր ֆոնդը արդեն աշխատել: Այդ իսկ պատճառով, մենք այն միջոցները, որ արդեն հայթայթել ենք, ուղղել ենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմադրամ, որի հոգաբարձուների նախագահը ես եմ, խորհրդի նախագահը, ու հիմա պարտքով համ էլ իրանցից գումարներ ենք վերցրել, հետո անպայման դնելու ենք տեղը ու վերադարձնենք»:

Տեսաձայնագրության 34-րդ եւ 40-րդ րոպեներում Վահե Հակոբյանը երկու անգամ նշում է նաեւ իր կնոջ՝ Էլիզաբեթ Պետրոսյանի կողմից ղեկավարվող «Հանրային դիվանագիտություն» բարեգործական հասարակական կազմակերպության գործունեության մասին՝ Սյունիքի մարզում՝ վերջինիս կողմից իրականացվող շինարարական եւ վերանորոգման ծրագրերի մասին: 

Այսքանը հերի՞ք է, թե՞ ուրիշ ապացույցներ էլ բերենք…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12