Աուտիզմ ունեցող երեխաներն առանձնահատուկ մոտեցման կարիք ունեն

10.04.2023 12:26
1384

Աուտիզմի միջազգային օրը (ՄԱԿ-ի կողմից նշվում է 2007 թվականից) Կապանի թիվ 6 հիմնական դպրոցում նշեցին ցերեկույթով: Միջոցառման նպատակն էր ցույց տալ, որ յուրաքանչյուրն անելիք ունի աուտիզմ ունեցող անձանց նկատմամբ, մասնավորապես հասարակության մեջ առկա կարծրատիպերը կոտրելու գործում: Միջոցառման լեյտմոտիվն այն էր, որ աուտիզմը դատավճիռ չէ, պարզապես անհրաժեշտ է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ինտեգրել հասարակությանը:

Դպրոցի նախասրահում բացվել էր տասներկուամյա Մարկ Գալստյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Չորս տարի է, ինչ նա զբաղվում է նկարչությամբ, իսկ ցուցահանդեսին ներկայացված էր մոտ քսան աշխատանք: Պատանի գեղանկարիչը մոտենում էր նկարներին, մեկ առ մեկ բացատրում, թե ինչ է ցանկացել արտացոլել յուրաքանչյուր աշխատանքում: Գեղանկարիչ Ռուբեն Կոստանդյանը Նարեկ Գալստյանին գեղանկարչական պարագաներ նվիրեց: Այնուհետև տեսողական  խնդիր ունեցող Տիգրան Նավասարդյանը դաշնամուրային նվագով ցույց տվեց, որ երաժշտական լսողություն ու ձիրք ունի:

«Կյանքը գեղեցիկ է մանկան աչքերով, արարչի ստեղծած հրաշագեղ աշխարհի գույները ճանաչելու համար անհրաժեշտ է գեթ մեկ ակնթարթ աշխարհին նայել մանկան աչքերով, և դուք կնկատեք մինչև այժմ աննշան մնացած գույներն ու անուրջները», - ասաց դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանը:

Այնուհետև ցերեկույթը շարունակվեց դպրոցի դահլիճում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մասնակցությամբ: Ելույթներում ընդգծվեց, որ անչափ կարևոր է բարձրաձայնել աուտիզմի վերաբերյալ գիտելիքների և իրազեկության աստիճանի մասին:

Վահրամ Օրբելյան

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01