Ավագանին նախնական համաձայնություն է տվել Բաղաբերդ թաղամասում 250 տեղ հզորությամբ մանկապարտեզի կառուցմանը

24.12.2025 22:34
547

Այսօր՝ դեկտեմբերի 24–ին, տեղի է ունեցել ավագանու իններորդ նստաշրջանի այս տարվա վերջին նիստը, որին մասնակցում էր ավագանու 19 անդամ։ Նիստը վարում էր համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

Ավագանին տարին ամփոփել է բարձր ցուցանիշով․2025 թվականի դեկտեմբերի 24-ի դրությամբ համայնքի բյուջեի սեփական եկամուտները գերակատարվել են 106%-ով:

Հաստատված օրակարգի համաձայն ավագանին հավանության է արժանացրել նաև Կապան համայնքի 2026 թվականի բյուջեն։ Բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը նախատեսվել է 5,283,415․3 ՀՀ հազ․դրամ, որը գերազանցում է 2025 թվականի հաստատված նույն ցուցանիշը 390,924․5 ՀՀ հազ․դրամով կամ 8․0%-ով։

Համայնքի ղեկավարի առաջարկությամբ ավագանին հաստատել և նախնական համաձայնություն է տվել Բաղաբերդ թաղամասում 250 տեղ հզորությամբ մանկապարտեզի կառուցման նախագծին, որի նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացն արդեն իսկ մեկնարկել է։

Նիստի ընթացքում ավագանու որոշմամբ հաստատվել է նաև համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը, համայնքի սեփականություն համարվող գույքի՝ 2025թ. գույքագրման փաստաթղթերը, համայնքի սեփականություն համարվող հողերի կառավարման 2026 թվականի ծրագիրը, սահմանվել տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերն ու արտոնությունները։

Օրակարգի մնացյալ հարցերի գերակշիռ մասը եղել է քաղաքաշինական բնույթի, որոնք ևս ավագանու անդամների կողմից հաստատվել են միաձայն։

Նիստի ավարտին համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը շնորհակալություն է հայտնել ավագանու անդամներին՝ համայնքի զարգացմանն ուղղված կարևոր որոշումների ընդունման գործում իրենց արդյունավետ մասնակցության համար, ինչպես նաև շնորհավորել գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով, որ 2026 թվականը յուրաքանչյուրի համար լինի շարունակական ձեռքբերումների և նախանշված նպատակների իրագործման տարի։

Ավագանու նիստի հարցերին մանրամասն ծանոթանալու համար կարող եք դիտել առցանց հեռարձակումը՝ https://www.youtube.com/watch?v=XCDRDlZm6nw

Ավագանու տասերորդ նստաշրջանի առաջին նիստը կկայանա 2026 թվականի փետրվարի 10-ին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40