Ավանդական դարձած փառատոն

10.05.2023 11:28
1174

Սյունիքի մարզում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մասնակցությամբ երրորդ փառատոնը՝ «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագրով, մայիսի 9-ին դարձյալ հյուրընկալվեց Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում: Նախ` առանձին ելույթ ունեցան Գորիսի, Սիսիանի, Խնձորեսկի, Շինուհայրի, Կապանի արվեստի մանկական և թիվ 1, թիվ 3 երաժշտական դպրոցների, արվեստի պետական քոլեջի և Կապանի համայնքապետարանի կանանց երգչախմբերը, որոնց կատարումները ջերմությամբ ընդունվեցին:

  Այնուհետև այդ կոլեկտիվները դարձան միասնական երգչախումբ, որոնց համար որպես դիրիժոր հանդես եկան Շուշան Գրիգորյանը (Կապանի արվեստի մանկական դպրոց), Նարեկ Մկրտունցը (Գորիսի Արամ Սաթյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց) և Գայանե Հարությունյանը (Կապանի համայնքապետարանի կանանց երգչախմբի ղեկավար): Իսկ ամենավերջում միացյալ երգչախումբը ելույթ ունեցավ մաեստրո Տիգրան Հեքեքյանի դիրիժորությամբ՝ գեղագիտական հաճույք պատճառելով հանդիսականին:

  «Մենք գալիս ենք սիրով, մենք գալիս ենք երգով, գալիս ենք երգեցնելու, սիրել տալու, մարդկանց միացնելու: Երջանիկ եմ տեսնելու, որ հեռավոր Խնձորեսկի, Շինուհայրի, Սիսիանի, Գորիսի, Կապանի երգչախմբերը միախառնվում են, երեխաները ծանոթանում են իրար ու երգում: Սա ամենալավ միջոցն է պատանի երգիչներին միավորելու: Ափսոս, որ Արցախի շրջափակման պատճառով չկարողացանք հանդես գալ նաև այնտեղ, ինչպես լինում էր սովորաբար», -համերգի ավարտին ասաց մաեստրոն և շնորհակալագրեր հանձնեց Կապանի կրթօջախների տնօրեններին, ովքեր նպաստեցին այս փառատոնի կայացմանը՝ հյուրընկալելով փոքրիկ երաժիշտներին: Շնորհակալագիր հանձնվեց նաև փառատոնի կայացման ակունքներում կանգնած Լիաննա Հակոբյանին:

Երգչախմբերը հաղթանակի օրը փոքրիկ տոն պարգևեցին կապանցի հանդիսականին: Կարևոր մի հանգամանք.  հունիսի 8-ից 10-ը Գերմանիայի Դաշնության Լայպցիգ քաղաքում կայանալու է Բախի անվան փառատոն, որին հրավիրված է  «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, և ըստ էության սյունիքյան այս՝ արդեն ավանդական դարձած փառատոնը փոքրիկ երգիչների համար գլխավոր փորձ էր եվրոպական պատասխանատու մրցույթից առաջ: Այս համատեքստում Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը հաջողություն մաղթեց «Հայաստանի փոքրիկ երգիչներին» և շնորհավորեց երգչախմբի հիմնադրման 30-ամյակի առթիվ:

 Իսկ նախօրեին հանդես էր եկել Քաջարանի մշակույթի պալատում:

Մայիսի 10-ին «Երգով ու սիրով» երգչախմբային փառատոնը կեզրափակվի Գորիսում տեղի ունենալիք համերգով:

Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40