Ավարտին է մոտենում Կապանի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման հերթական ծրագիրը

26.05.2015 16:02
2465

Սյունիքի մարզում արդեն մի քանի տարի է՝ տարբեր ծրագրերով ջրամատակարարման որակի բարելավման ուղղությամբ մի քանի փուլով իրականացվում են մեծածավալ աշխատանքներ, մասնավորապես Համաշխարհային, Ասիական, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկերի ֆինանսավորմամբ, ինչպես նաեւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի եւ համայնքային միջոցների ներդրմամբ: Շինարարական աշխատանքների ընթացքում, բնականաբար, համայնքներում առաջանում են որոշ խոչընդոտներ, որոնք բնակիչների շրջանում դժգոհության տեղիք են տալիս:

«Սյունյաց երկիր» թերթը բազմիցս անդրադարձել է կատարվող աշխատանքների ընթացքին, այս անգամ հերթական առիթը Կապանի որոշ թաղամասերի ներքին ջրատար ցանցում եւ մաքրման կայանում կատարվող բարելավման աշխատանքներն են: Արդեն մի քանի ամիս է՝ քաղաքում քայլելիս դժվար չէ նկատել լայնորեն ծավալված շինարարական աշխատանքները, որոնց արդյունքում որոշ փողոցներ, մասնավորապես մեքենաների համար, դժվարանցանելի են դարձել:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի շահագործման եւ աշխատանքների ծառայության պետ Հովիկ Գեւորգյան. «Աշխատանքների այս փուլը կավարտենք մայիսի վերջին, իհարկե, նոր ծրագրեր են նախատեսվում իրականացնել, որոնց արդյունքում քաղաքի բոլոր թաղամասերի խմելու ջրի ներքին ցանցը կփոխվի, հիմնովին կբարեկարգվի նաեւ մաքրման կայանը»: Այս փուլում նախատեսվածից մի քիչ ավելի շատ աշխատանք է իրականացվել: Հիմնական շեշտը դրվել է քաղաքի ծայրամասային թաղամասերի, եւ, որ ամենացավոտ խնդիրներից մեկն էր, քաղաքի առանձնատների ներքին ցանցը հիմնովին փոխելու վրա:

Քաղաքում ժամանակ առ ժամանակ ջրամատակարարման ռեժիմի խախտումներ են գրանցվում, որը, ըստ ծառայության պետի, կապված է մաքրման կայանում կատարվող բարեկարգման աշխատանքներով: «Բացի բարեկարգման աշխատանքներից՝ ջրամատակարարման ռեժիմի խախտումը պայմանավորված է նաեւ ձնհալով, որի հետեւանքով մաքրման կայանը չի հասցնում ջուրն ազատել պղտորությունից եւ ստիպված դադարեցնում է ջրամատակարարումը: Միշտ չէ, որ կանխատեսելի է անջատումը, եւ բնակիչներին չենք հասցնում իրազեկել: Նշենք, որ ռեժիմի խախտումը պայմանավորվում է նաեւ խողովակների վնասմամբ», - հավելեց նա:

Բնակիչներին տրվող ջուրը զերծ կլինի պղտորությունից, կօգտագործվեն նաեւ ստորերկրյա ջրերի պաշարները: Ինչ վերաբերում է ջրի որակի հետ կապված բնակչությանն անհանգստացնող հարցին, ապա, Հովիկ Գեւորգյանի հավաստմամբ, Կապանում խմելու ջուրը որակյալ է եւ համապատասխանում է պահանջվող չափանիշներին:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն նախապես մրցույթ է հայտարարում շինարարական աշխատանքները կատարելու համար: Կապանում այդ աշխատանքներն իրականացնում են ոչ միայն «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն, այլեւ մայրաքաղաքային մի քանի շինարարական կազմակերպություններ: «Որոշ փողոցների դժվարանցանելի վիճակը ժամանակավոր է՝ պայմանավորված շինարարական աշխատանքների ընթացքով: Բանն այն է, որ հետլիցքից հետո պիտի հողը նստվածք տա, այդ ընթացքում խողովակները պիտի փորձարկվեն, որից հետո միայն կատարվի վերջնական ասֆալտապատում: Բնակիչների անհանգստությունը բնական է, բայց դե իրենք էլ պիտի համբերատար լինեն: Չեմ թաքցնում, որ այստեղ կարեւոր է նաեւ շինարարի բարեխիղճ աշխատանքը», - տեղեկացրեց ծառայության պետը: Հուսանք, որ քանդված ճանապարհները լուրջ պատահարների տեղիք չեն տա:

«Սյունյաց երկրի» նախորդ հրապարակումներում տեղեկացրել ենք, որ Կապանի ճանշինի կողմից իրականացվող աշխատանքները նախատեսվում են ավարտել 2015թ. հուլիսին: Ըստ նախագծի՝ քաղաքի փողոցների՝ ցանցը փոխելու համար քանդված ու վնասված հատվածներն աշխատանքների ավարտից հետո ընկերությունը նաեւ ասֆալտապատելու է:

Ամենադժվար խնդիրներից մեկն էլ այն էր, որ շատ շենքեր եւ շենքի մուտքեր փականներ չունեին: Տեղադրված փականները հնարավորություն կտան վթարի ժամանակ անջատել միայն տվյալ շենքի կամ մուտքի ջրամատակարարումը: Մինչ այդ նմանատիպ վթարների դեպքում երբեմն նույնիսկ ողջ թաղամասի ջրամատակարարումը դադարեցվում էր:

Հովիկ Գեւորգյանը կոչ արեց բնակիչներին համբերատար լինել. «Ամեն ինչ արվում է քաղաքի ջրամատակարարումը բարձր մակարդակի հասցնելու համար եւ, բնական է, որ այդ աշխատանքների իրականացման ընթացքում կլինեն անհարմարություններ»:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12