Ավարտվեց միաբանական համագումարը

12.06.2023 20:42
790

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սույն թվականի հունիսի 5–11-ը՝ Արարատյան շաբաթվա տոների ընթացքում, համայն հայության հոգևոր կենտրոնում կայացավ «Սուրբ Էջմիածինը որպես առաքելություն» խորագրով միաբանական համագումար:

Համաժողովին մասնակցեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում և կառույցներում ծառայող միաբանները (աբեղաներ, վարդապետներ, ծայրագույն վարդապետներ): Ներկա էին նաև միաբաններ Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռներ՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Կ. Պոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքություններից:

Միաբան հայրերը աղոթքի համախմբությամբ մասնակցեցին տոնական շաբաթվա սուրբ պատարագներին, որոնք ամբողջացան միաբանական ուխտի Սուրբ Պատարագով և Կաթողիկե Ս. Էջմիածնի սրբազան տոնակատարությամբ:

Ժողովական օրերին բանախոսությամբ հանդես եկան Տ. Վազգեն արք. Միրզախանյանը (թեմա՝ «Նախաշավիղ Հայ Եկեղեցու սոցիալական ուսմունքի»), Տ. Արմաշ եպս. Նալբանդյանը (թեմա՝ «Հայաստանյայց Եկեղեցին միջեկեղեցական հարթակներում») և Տ. Զաքարիա ծ. վրդ. Բաղումյանը (թեմա՝ «Հայ Առաքելական Ս. Եկեղեցու քարոզչական ու հոգևոր-կրթական առաքելությունը ժամանակակից աշխարհում. տեսլականներ և մարտահրավերներ»): Թեմաների առնչությամբ տեղի ունեցան խմբային քննարկումներ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ համաժողովի մասնակից միաբան հայրերը մեկնեցին նաև Տավուշի և Գեղարքունիքի թեմերի սահմանամերձ համայնքներ՝ հովվական այցելություններ կատարելով, օրհնություն և Աստծո խոսքով մխիթարություն բաշխելով Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների, ինչպես նաև բազմազավակ ու կարիքավոր ընտանիքներին:

Հավարտ համագումարի ընտրվեց միաբանական հաջորդ ժողովի դիվանի կազմը:

Համագումարի ընթացքում առանձնակի մտահոգությամբ անդրադարձ եղավ Հայաստանում և Արցախում ստեղծված աղետալի իրավիճակին: Այս առնչությամբ միաբան հայրերը հանդես եկան հետևյալ հայտարարությամբ:

«Միաբանական համագումարի մասնակիցներս, առաջնորդված ազգի ու հայրենիքի առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների դիմագրավման և հայոց անկախ պետականության զորացման հրամայականով՝ կոչ ենք ուղղում համայն մեր ժողովրդին․

- համախմբվել և ամրապնդել ազգային միաբանությունը՝ անխաթար պահելով ազգային-հոգևոր արժեքները, որոնք դարեր շարունակ սնուցել ու զորացյալ են պահել մեր ինքնությունը։ Հայոց կյանքից հեռու վանել ատելությունն ու թշնամանքը, քաղաքական համոզումներով թելադրված անհանդուրժողության ցանկացած դրսևորում՝ ազգային կյանքի ընթացքը ամրորեն խարսխելով եղբայրսիրության ու համերաշխության հիմերի վրա։

- թոթափել հայրենիքի շուրջ ծավալվող ցավալի զարգացումների նկատմամբ անտարբերությունը և զերծ մնալ ներշնչվող անկարողության ու հարմարվողականության մտայնություններից,

- ամուր և աներեր պահել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը և ազգային ողջ ներուժն ի գործ դնել՝ ի խնդիր Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության, ծանր վիճակի մեջ գտնվող մեր հայրենիքի անվտանգության ապահովման։

Հորդորում ենք հայրենի իշխանություններին.

- նախանձախնդրորեն հետամուտ լինել արցախահայության՝ սեփական բնօրրանում ազատ, անկախ և անվտանգ ապրելու աստվածատուր իրավունքի իրացմանը, նաև Հայաստանի սահմանամերձ տարածքների անվտանգությանն ու անձեռնմխելիությանը:

- հրաժարվել «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրերից դուրս մղելու որոշումից և նպաստել հայրենի դպրոցներում դրա արդյունավետ դասավանդմանը։

Տիրավանդ սիրով հայտնում ենք մեր զորակցությունը արցախահայ մեր եղբայրներին ու քույրերին՝ քաջալերելով, հակառակ առկա մարտահրավերներին, երբեք չընկրկել դժվարությունների առջև, շարունակել պաշտպանել ու շենացնել Արցախ աշխարհը՝ զորացած հույսով ու հավատքով:

Միակամ վճռականությամբ հայտնում ենք մեր հանձնառությունը՝ անելու կարելին հայրենիքում և սփյուռքի համայնքներում մեր ժողովրդի ներուժի համախմբման համար՝ ի նպաստ ազգային ու հայրենական կյանքը փոթորկող և հուզող խնդիրների հաղթահարման:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեր աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված, որպեսզի Տերն Իր ամենախնամ Աջի հովանու ներքո պահի, պահպանի և բարձրացնի ազգս հայոց` ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս»:

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ/ Info Service Dept of the Mother See

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10