Ավելի քան 3 անգամ աճել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի արդյունավետությունը

22.08.2018 11:58
1209

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ երկու տարիների աշխատանքի վերլուծությունը վկայում է, որ 2018 թվականի ընթացքում արդեն ավելի քան 3 անգամ աճել է արդյունավետությունը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, այս հարցում հիմք են ընդունվել Պաշտպանին հասցեագրվող, բայց միայն իրավասությանը վերաբերող անհատական բողոքների քննարկման, ինչպես նաև համակարգային մակարդակում աշխատանքների արդյունքները:

Մասնավորապես, Պաշտպանի իրավասությանը վերաբերող անհատական գործերով վերջին հինգ տարիների տվյալների համեմատական պատկերը հետևյալն է․ 2016 թվականի ընթացքում դրական լուծում ստացած բողոքների թիվը կազմել է 444, 2017 թվականին այդ ցուցանիշը շուրջ երկու անգամ ավելացել է՝ դառնալով 845, իսկ արդեն 2018 թվականի միայն առաջին յոթ ամիսների ընթացքում՝ 840:

Զգալիորեն ավելացել են նաև համակարգային մակարդակում աշխատանքների արդյունքները: Մասնավորապես, Պաշտպանի առաջարկների ու զեկույցների հիման վրա մշակվել են սկզբունքային փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախագծերի փաթեթներ, որոնց քննարկումը խորհրդարանում նախատեսված է առաջիկայում, մի շարք օրենսդրական նախագծերի տրված է պաշտոնական ընթացք: Պաշտպանի առաջարկի հիման վրա ընդունվել են ենթաօրենսդրական ակտեր, այդ թվում՝ Պաշտպանի զեկույցի կատարմանն ուղղված միջոցառումների ծրագիր: Սահմանադրական դատարանի աշխատակազմի հետ համատեղ մշակվել են դատարանի որոշումների կատարմանն ուղղված օրենսդրական նախագծեր, որոնց նույնպես տրված է պաշտոնական ընթացք:

Աշխատանքի արդյունավետության նման աճը պայմանավորված է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նոր սկզբունքներով, պետական մարմինների և  քաղաքացիական հասարակության ու միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությամբ, ինչպես նաև աշխատանքի բարձր պրոֆեսիոնալիզմով:

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է հետևողական աշխատանքը ներկայացվող առաջարկների իրագործման ուղղությամբ՝ համատեղ աշխատելով բոլոր գործընկերների հետ:

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40