Ավետ Սարգսյան. «Կառուցապատել եւ շենացնել, օգնել եւ ձեռք մեկնել, սրանք են իմ գերագույն նպատակները»

09.03.2017 12:01
5220

Հայաստանի հանրապետական կուսակցությունը թիվ 12 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու է առաջադրել նաեւ Ավետ Լավրենտիի Սարգսյանին, ով դեռեւս երիտասարդ տարիներից ճանաչում է բերել Սիսիանի տարածաշրջանի շինարարության ոլորտին:

Ավետ Սարգսյանը հայտնի գերդաստանի զավակ է. հայրը Լավրենտի Սարգսյանն է, ով երեք անգամ` 1999, 2002, 2005 թվականներին ընտրվել է Սիսիան համայնքի ղեկավար:

Շինարարական ակտիվ գործառնությունից` խորհրդարանական աշխատանք: Ինչո՞վ է պայմանավորված այս անցումը, որքանո՞վ է Ավետ Սարգսյանը պատրաստ կատարելու ԱԺ պատգամավորի պարտականությունները, որքանո՞վ է պատկերացնում նոր խորհրդարանի դերը փոփոխված սահմանադրությամբ ձեւավորվող խորհրդարանական կառավարման պայմաններում:

Այս եւ նմանատիպ մի շարք հրատապ հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով զրուցեցինք պատգամավորի թեկնածու Ավետ Սարգսյանի հետ, ով էլ սիրով փորձեց կիսել իր խոհերը, պատկերացումները, նշել այն ուղիները, որով ընթանալու, առաջնորդվելու է:


– Պարո՛ն Սարգսյան, Դուք հայտնի գերդաստանի ճանաչված զավակ եք Սիսիանի տարածաշրջանում:

Եթե հարցնենք սիսիանցիներին, թե Ձեր բնավորության խառնվածքի «նժարին» ո՞ր դրական հատկանիշներն են գերակշռում, շատերը կհավաստեն` բարությունը, ազնվությունը, անշահախնդրությունը, կառուցել-արարելու ձիրքը: Անշուշտ, դրանք նշանակալից դեր են խաղում մարդու կյանքում:

Բայց թիվ 12 ընտրատարածքի աշխարհագրությունը բավականին ընդարձակ է` Եղեգնաձորից մինչեւ Մեղրի, ուստի Ձեզ ներկայացնելու խնդիր ունեք:

– Ուզում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել Սարգսյանների գերդաստանին տրված բարձր գնահատականի համար, մեկ անգամ եւս հպարտանալ ինը տարի անընդմեջ Սիսիան քաղաքը ղեկավարած Լավրենտի Սարգսյանով, ում ներդրումը, շինարարի ուրույն ձեռագիրը դաջված է բազում շենք-շինությունների ճակատին: Ես սիրով, մեծ պատասխանատվությամբ եմ շարունակել եւ շարունակում հորս հայրենանվեր գործը` աշխատելով «Սպանդարյան» հէկի շինվարչությունում, որպես գլխավոր ինժեներ, իրացման գծով փոխտնօրեն, ապա շինվարչության պետ: Այժմ ղեկավարում եմ «Հիդրո» ՍՊ ընկերությունը:

– Արդեն նշեցիք, որ Դուք ճանաչված եք հատկապես շինարարության ոլորտում: Կարո՞ղ եք թվարկել առանձնակի նշանակության կարեւոր կառույցներ, որ կյանքի են կոչվել Ձեր ղեկավարությամբ, որոնցով հպարտանում եք ոչ միայն Դուք:

– Անթաքույց հպարտությամբ եմ նշում, որ իմ կառուցած բնակշենքերում բնակարանամուտ են տոնում ե՛ւ զինվորականը, ե՛ւ փախստականը, ե՛ւ սիսիանցին, որ այդ օջախները ծաղկում են, որ դրանցում ծնվում են փոքրիկներ, ու շարունակվում է կյանքը… Ավարտվել է Աղիտուի հոսպիտալի վերանորոգումը, Նորավանի զորանոցի հիմնանորոգումը, իսկ ավելի վաղ կառուցածներից հիշարժան է հատկապես Աշոտավանի կաթողիկե Սբ Խաչ եկեղեցին:

– Հետաքրքիր ճանապարհ է անցել Ձեր գերդաստանն անկախության տարիներին, միայն չորս անգամ հայր եւ որդի Սարգսյանները սիսիանցի ընտրողների կամքով ընտրվել են Սիսիանի համայնքի ղեկավար: Ո՞րն է այդ հաղթարշավի հաջողության բանալին…

– Հայրս լավ շինարար է: Գաղտնիք չէ, որ ինքն է ղեկավարել ռազմավարական կառույցների շինարարությունը մեր տարածաշրջանում: Աշխարհ տեսած, աշխարհ սիրող, աշխարհին նվիրված, մարդասեր անձնավորություն է: Սիսիանի տարածաշրջանում չի գտնվի մեկը, ում ծանոթ չլինի այդ անունը, ում անունն անվերապահորեն կապվում է Սիսիանի հասարակական-քաղաքական կյանքին` ունենալով ուրույն աշխատաոճ, ինքնատիպ ձեռագիր: Ես արժանի չեմ լինի նրա զավակը կոչվելու, եթե չշարունակեմ նրա` ժողովրդին ծառայելու, բարեհոգի, հյուրամեծար լինելու հատկանիշները:

– Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ք շարունակել այդ հաղթարշավը:

– Նա, ով չի հավատում առաջընթացին, չի գնահատում լավը, բարին, գեղեցիկը, չի ձգտում հաղթահարել դժվարությունները, ով վստահ չէ իր ուժերին` ցանկացած բնագավառում, չի կարող վստահության արժանանալ:

Ես ավելի քան համոզված եմ, որ ընտրվելու դեպքում գործով կապացուցեմ ծրագրածս, կարդարացնեմ խոստումներս, եւ ընտրողը կտեսնի կհասնի նախընտրական խոստումներս կյանքի կոչելու պատասխանատու գործընթացը:

– Պարոն Սարգսյան, խիստ քաղաքականացված այս ժամանակաշրջանում, բազմակուսակցական համակարգում ինչո՞ւ ՀՀԿ, ինչո՞ւ Ավետ Սարգսյան:

– ՀՀԿ-ին անդամակցում եմ 2000 թվականից: Ինչո՞ւ ես. հաստատապես կարող եմ ասել, որ այդ պարագայում հաշվի են առնվել նվիրվածությունը, համընդհանուր ճանաչումը, հնարավորություններն ու կարողությունները, հայրենի եզերքի հոգսերով ապրելու, արարելու մեծ ցանկությունը:

ՀՀԿ-ն, անշուշտ, ունի Հայաստանի Հանրապետության կերտման անխախտ նպատակ` հիմնադրման օրվանից ցայսօր: Ինձ հոգեհարազատ են ՀՀԿ հաստատուն, հիմնավոր հայացքները:

– Կարելի՞ է պատգամավորի աշխատանքը համարել նախ եւ առաջ քաղաքական ասպարեզ: Եթե այո` ինչո՞ւ որոշեցիք զբաղվել քաղաքականությամբ: Հե՞շտ էր որոշում կայացնելը:

– Լինելով կուսակցական` չեմ կարող պասիվ լինել: Առաջին հայացքից կարող է դյուրին թվալ քաղաքականությամբ զբաղվելը, բայց... Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ զգա այն մեծ պատասխանատվությունը, որ իրենից պահանջվում է, այդ դեպքում այնքան հեշտ չի լինի գնալ դրան:

Պետք է բացառել պասիվ դիրքորոշումը կյանքում, եթե աշխատում ես` աշխատիր նվիրված, եռանդով, պատասխանատվությամբ…

– Կուսակցական-քաղաքական գործիչ եւ մարդ, որքանո՞վ են համատեղելի:

– Լինել կուսակցական-քաղաքական գործիչ, չի նշանակում ձերբազատվել մարդկային դրական որակներից, ավելին` իմ խորին համոզմամբ, յուրաքանչյուր կուսակցության ամեն մի անդամ պատասխանատու է իր քայլի համար, քանի որ ինքն է կերտում իր կուսակցության հեղինակությունը:

– Ո՞ւմ եք մրցակից համարում թիվ 12 ընտրատարածքում:

– Պետք չէ բորբոքել կրքերը, այլ` օգնել, հուշելով, քննարկելով, աջակցելով, եթե քննադատել, ուրեմն` առողջ քննադատություն, այդ դեպքում իսկապես արժանավորը ձեռքը կառնի ժողովրդի կյանքը կառավարելու այցետոմսը: 

Մեր ժողովուրդը պատվախնդիր է, խելացի, իմաստուն մեր ժողովուրդը քիչ է սխալվում, համոզված եմ` նաեւ այս անգամ:

Ես արդար ընտրությունների կողմնակից եմ:

Թող ընտրվի նա, ով արժանի է իր ժողովրդին: Իսկ թե ով է այդ արժանավորը, ցույց կտա ընտրապայքարը:

– Անապահով, սոցիալապես անպաշտպան խավը որքանո՞վ կհետաքրքրվի քաղաքականությամբ, քանզի գաղափարներով դժվար որեւէ մեկին գայթակղես, առավել եւս կերակրես:

– Եթե ապրիլի 2-ին քվեատուփին մոտեցողը ճիշտ, կշռադատված քայլ կատարի, ծանրութեթեւ անի, թե որ դաշինքին, կուսակցությանը, անձին նախապատվություն տա, եթե այդ պատասխանատու պահին հիշի քաղաքացիական իր պարտքը երկրի հանդեպ, ապա դժվար թե սխալ ընտրություն կատարի: Եթե ընտրողն ունկնդրի իր եսին, կարծում եմ` փոքր կլինի սխալվելու հավանականությունը:

– Ազգային ժողովի ո՞ր մշտական հանձնաժողովում եք տեսնում Ձեր պատգամավորական գործունեությունը:

Եթե Ձեր ձեռքում լինի պատգամավորական մանդատը, ո՞ր հարցերին լուծում կտայիք առաջնահերթ:

– Անշուշտ, հոգեհարազատ ոլորտի` քաղաքաշինության ոլորտում եմ տեսնում իմ գործունեությունը, բայց, բնականաբար, ուշադրության կենտրոնում կպահեմ անապահով, սոցիալապես անպաշտպան խավին, ականջալուր կլինեմ նրանց առաջարկներին եւ հնարավորինս լուծում կտամ նրանց մտահոգող հարցերին:

Չեմ կարծում, թե հիմնախնդիրները կարելի է դասակարգել գլխավորի եւ երկրորդականի: Այլ խնդիր է, որ այս կամ այն հիմնախնդիրը կյանքի կոչելու ինչպիսի պայմաններ կառաջարկվեն պետականորեն:

– Ցավով եմ ուզում արձանագրել, որ անկախության տարիներին մեր երկրամասը` Սյունիքը, ԱԺ-ում շատ թե քիչ կայացած պատգամավոր չի ունեցել: Հիմա էլ մտավախություն կա, թե Սյունիքում կկարողանա՞նք գոնե այս անգամ հաջողված պատգամավոր ընտրել: Ո՞ր հատկանիշներով պետք է օժտված լինի Ազգային ժողովի պատգամավորը:

– Գուցե միտքս երկրորդում եմ, բայց ես գործի մարդ եմ: Իմ կարծիքով` նա, ով իրապես ժողովրդի հոգս ու ցավին ականջալուր կլինի, վեր կհանի, կներկայացնի, կփորձի լուծում տալ հիմնախնդիրներին:

– Իսկ Դուք կարո՞ղ եք արժանավոր պատգամավոր լինել մեր երկրի օրենսդիր մարմնում, մանավանդ որ նոր սահմանադրության պայմաններում առավել լուրջ դերակատարում է վերապահված խորհրդարանին` ՀՀ կառավարման գործում:

– Ժամանակից առաջ չընկնենք, հասնենք այդ պատասխանատու, պատմական օրվան. համոզված եմ` ժողովուրդը չի ափսոսա ինձ տված քվեի համար, որովհետեւ ես իսկապես ծառայելու եմ ժողովրդին, մնում է միայն վստահությունը հաստատեն քվեարկությամբ:

– Պարոն Սարգսյան, անշուշտ, բարեմաղթանքներ հղելու ցանկություն կունենաք` որպես թիվ 12 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու:

– Կարծում եմ` որեւէ այլ պարագայում ես չեմ կորցնի դեմքս, կշարունակեմ լինել մարդկային լավագույն հատկանիշներին հասու:

Ընտրվելու դեպքում ձգտելու եմ մեր տարածաշրջանում անել ամեն ինչ, որ դպրոցական տարիքի երեխաներից մինչեւ խոր ծերություն ապրող հայն ապրի արժանապատիվ կյանքով, դեն նետի պանդուխտի ցուպը, վերջ դնի անհեռանկար դեգերումներին, վառ պահի հայ օջախի ծուխը:

Այսուհետեւ մեր տարածաշրջանի խնդիրները պետք է բարձրաձայնվեն ԱԺ-ում եւ իրենց կոնկրետ լուծումը ստանան: Շինարարի իմ հմտություններն ու կարողությունները ներ եմ դնելու` ի նպաստ մեր տարածաշրջանի: Ես խոսքիս տերն եմ: Կառուցապատել եւ շենացնել, օգնել եւ ձեռք մեկնել, սրանք են իմ գերագույն նպատակները:

Ես գործի մարդ եմ եւ ոչ լոկ խոսքի…

– Շնորհակալություն, պարոն Սարգսյան, հարցազրույցի համար: Հաջողություն ձեզ:

Հարցազրույցը` ԷՎԵԼԻՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Լեւոն Տեր-Պետրոսյան. Նիկոլ Փաշինյանին

25.12.2024 21:47

Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով 38 զոհ կա. Ղազախստանի փոխվարչապետ

25.12.2024 21:31

Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի սաների հերթական հաղթանակը այս անգամ ձեռնամարտից

25.12.2024 20:01

Հայտնի են հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը

25.12.2024 19:54

Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել

25.12.2024 19:49

ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա բոլոր կառույցները ենթակա են լուծարման. Զախարովա

25.12.2024 19:42

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19