Ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Lexus-ն ու «06»-ը. 5 վիրավորներից 2-ը ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողներ են

02.08.2019 23:03
1475

Երեկ` օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 204 կմ հատվածում՝ Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհի հատման խաչմերուկում, բախվել են Քաջարան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Վ. Հ-ի վարած Lexus մակնիշի 07 PT 707 համարանիշի և Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Հ.Հ-ի վարած Ваз 2106 մակնիշի 35 DA 462 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի ուղևորներ՝ Ճամբարակ քաղաքի բնակիչներ, 30-ամյա Մ. Ա-ն, 3-ամյա Է. Է-ն և Անգեղակոթ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Վ. Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն։ Ժամեր անց նշված բժշկական կենտրոն են տեղափոխվել 06-ի վարորդ Հ. Հ-ն և նրա մյուս ուղևոր՝ Անգեղակոթ գյուղի բնակիչ, 39-ամյա Ս. Մ-ն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Աբգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 06-ի վարորդ Հ. Հ-ն և վիրավորներից Ս. Մ-ն ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Lexus-ը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

shamshyan.com

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22