Այդ աներեսն ինչպե՞ս էր Նիկոլի հետ հայտնվել միեւնույն հարթակում

06.07.2018 17:08
2185

Նիկոլ Փաշինյանի 2018թ. սյունիքյան այցը, անտարակույս, նշանակալից իրադարձություն էր մեր երկրամասում:

Ամառվա տապին՝ մեկ օրվա ընթացքում, այդքան հանդիպումներ, եւ հոգնության ու հիասթափության ոչ մի նշան…

Այցի տասնյակ դրվագներ, անշուշտ, առանձին վերլուծության եւ գնահատման կարիք ունեն:

Մի դրվագ, սակայն, առաջին իսկ վայրկյաններից որակվեց որպես սենսացիա, առեղծված, հանելուկ, անհավանական իրողություն, տեսիլք…

Բանն այն է, որ քաջարանյան հանդիպման ժամանակ Վահե Ա. Հակոբյան անուն-ազգանունով անձնավորությունը հանրապետության վարչապետի հետ հայտնվել էր միեւնույն հարթակում:

Այդ տղան, ինչպես հայտնի է, քսան ամիս զբաղեցրել է Սյունիքի մարզպետի աթոռը:

Ամբողջ այդ ընթացքում նա գործել է ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ընդդեմ Հայստանի սահմանադրության, անարգել կերպով պղծել սյունիքյան արժեքները, մեր սրբասուրբ հողը, ծաղրել սյունեցիներին:

Այդ տղան 2018-ի ապրիլին Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաժողովրդական մաքրամաքուր շարժումը գնահատեց իբրեւ հոգեկան հիվանդների շարժում:

Նա մի քանի անգամ խորհրդակցություն անցկացրեց՝ վարկաբեկելով այդ շարժումը, սպառնալով այն ղեկավարներին, ում ենթակաները կհամարձակվեն մասնակցել քաղաքացիական խաղաղ անհնազանդությանը:

Այդ տղայի օգնականն էր, որ մարզպետ կոչվածի ներկայությամբ, ապտակեց ցուցարար երեխային:

Այդ տղայի գիտությամբ էին 2018-ի ապրիլին վարձկաններ բերվել Քաջարանի կոմբինատից՝ կապանցի ցուցարարներին ահաբեկելու համար:

Այդ տղան էր, որ մարզպետարանից հեռացվելու օրն այդտեղից հավաքել-տարել էր նույնիսկ աղբամանները՝ բերված Քաջարանի կոմբինատից, նաեւ էժանագին աթոռները, ջահերը, ինչ-որ համակարգիչներ եւ անտենա…

Այդ տղան էր, որ խլել էր դպրոցականների ճամբարը եւ վերածել այն իր ու իր հարճերի գիշերային խրախճանքի վայրի:

Այդ տղան էր, որ սյունեցի մտավորականներին իրեն անձնական թշնամի էր հայտարարել:

Այդ տղան է, որ մինչեւ օրս չի վերադարձրել Սյունիքից գողացածը:

Այդ տղան է, որ մինչեւ այսօր այդպես էլ չի ասում, թե ինչպե՞ս է իր ինտելեկտուալ եւ կազմակերպչական տկար կարողություններով չորս տարում Սյունիքում դարձել Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը:

Հեղափոխության եւ հետհեղափոխական իրադարձությունների տրամաբանությունը ենթադրել էր տալիս, որ նոր Հայաստանում առաջինը եւ անհապաղ պետք է ձերբակալվի Վահե Ա. Հակոբյանը, բայց…

Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, հանկարծ նա հայտնվում է այն հարթակում, որտեղ կանգնած է Նիկոլ Փաշինյանը, ում Սյունիքում անվանեցին «մեր երազանքների վարչապետ»:

Առեղծվածային այդ երեւույթը, անշուշտ, պարզաբանման կարիք ունի:

Ո՞վ է այդ արարածը հիմա, ի՞նչ կարգավիճակ ունի, մի՞թե ինչ-որ գաղտնի ծառայության ծպտված գործակալ է կամ կոմբինատի սեփականատեր կամ կոմբինատի պաշտոնյա:

Արդյո՞ք թույլատրել են նրան բարձրանալու այդ հարթակ եւ կանգնելու հեղափոխության առաջնորդի կողքին:

Իսկ միգուցե ի՞նքն էր աներեսի պես բարձրացել հարթակ՝ նկարվելու եւ իրենից զզված սյունեցիներին ինչ-որ մեսիջ ուղարկելու համար, ինչը քիչ հավանական ենք համարում:

Չսպասելով այդ հարցերի պատասխանին, վերստին հիշեցնում ենք հնարքի հեղինակներին՝ արեք, ինչ-որ կամենում եք, միեւնույն է՝ Վահե Ա. Հակոբյանը վաղուց արդեն ու հավերժորեն Սյունիքի նորագույն պատմության աղբանոցում է: Եվ նրա բարոյական վերակենդանացմանը միտված ամեն մի քայլ, ում կողմից էլ ձեռնարկված լինի կամ այսուհետ ձեռնարկվի, Սյունիքում դիտվում է եւ կդիտվի իբրեւ Հայաստանի Հանրապետությանը, նաեւ 2018թ. ապրիլ-մայիսյան ազնիվ իրադարձությունների վարկաբեկմանը միտված քայլ:

Սամվել Ալեքսանյան

 

 

 

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել

03.08.2026 11:11

Диалог с будущим: в Русском центре Капана состоялся разговор о современных технологиях

03.08.2026 11:06