Այն դպրոցները, որտեղ կլինեն համավարակի բռնկումներ, կանցնեն հեռավար ուսուցման. նախարար

08.11.2021 11:58
1294

Հայաստանում դպրոցներում կշարունակվի առկա ուսուցումը, սակայն այն դպրոցները, որտեղ կլինեն տեղական բռնկումներ, կանցնեն հեռավար ուսուցման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:

«Նախարարի հրամանով սահմանված է, որ այն դպրոցներում, որտեղ դասարանի 10 տոկոսի չափով կունենանք դեպք կամ ընդհանուր դպրոցի ուսուցչական կազմի մեջ կունենանք որոշ դեպքեր, միանգամից կանցնեն հեռավար ուսուցման ռեժիմի»,-հիշեցրեց Ավանեսյանը:

Ժամանակագրական առումով պատկերացում չկա, թե համավարակը երբ կավարտվի: Եթե նախորդ տարի կտրուկ լոքդաուններն արդարացված են եղել, և թույլ են տվել առողջապահական համակարգերը բերելու պատրաստվածության աստիճանի, ապա, նախարարի խոսքով, դրանք անընդհատ պահպանելը երկարաժամկետ առումով բավականին վնասակար հետևանքներ է ունենում:

«ԱՀԿ-ն էլ իր ուղեցույցներում նշում է, որ դպրոցների փակումը կամ կիսատ ռեժիմներով վարումը պետք է հնարավորինս կարճ ընթացքներով իրականացնել, քանի որ մենք ունենք նաև մեր երեխաների թե հոգեկան առողջության, թե զարգացման, թե թերսնուցման և թե մի շարք այլ խնդիրներ, որոնց վրա չենք կարող աչք փակել»,- ասաց Ավանեսյանը:

 Ավանեսյանը նշեց, որ ինքը, որպես առողջապահության նախարար, որքան էլ հակված լինի նրան, որ լոքդաունները շատ արդյունավետ, կարճաժամկետ արդյունք են ցույց տալիս, սակայն բացվելուց հետո կրկին նկատվում է հիվանդության աճ:

Բուհերը դեռ առցանց են անցկացնում դասերը: «Բայց դպրոցները կշարունակեն այս սկզբունքով: Այն դպրոցները, որտեղ կլինեն տեղական բռնկումներ, կգնան հեռավար ուսուցման կարգի»,- ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ թիրախային մոտեցում կկիրառեն:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40