Այն, ինչ այսօր հանրությանը ներկայացնում ենք որպես Իրական Հայաստանի գաղափարախոսություն, ապագայի հստակ գծագրված նախագիծ է. Փաշինյան

19.06.2025 14:29
532

Քանի որ խոսվում է այն ցիկլի մասին, որը մեկնարկել է 2021 թվականի խորհրդարանական ընտրություններով, որտեղ մեր կարգախոսն էր «Ապագա կա՛, կա՛ ապագա», շատ կարևոր է ի վերջո պատասխանել այդ հարցին՝ մենք այդ կարգախոսը իրագործեցի՞նք, թե՞ ոչ, կա՞ ապագա, թե՞ չկա ապագա: Այս մասին Ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ դա իր համար ամենօրյա խորհրդածության նյութ է, և այդ խորհրդածության արդյունքում եկել է հետևյալ եզրակացության. ի՞նչն է գործնականում, որ կա ապագա, և ի՞նչն է, որ գործնականում չկա ապագա: 

«Եթե կա ապագայի նախագիծ, հստակ գծագրված, ուրեմն կա ապագա, եթե չկա՝ ուրեմն չկա ապագա։ Եվ այո, մենք այդ խնդիրը լուծել ենք, որովհետև այն, ինչ մենք այսօր հանրությանը ներկայացնում ենք որպես Իրական Հայաստանի գաղափարախոսություն, դա ապագայի հստակ գծագրված նախագիծ է, և այդ նախագծի գոյությունն է երաշխիքը այն բանի, որ կա ապագա, և այդ ապագան ունի շատ կոնկրետ պարամետրեր, և այդ պարամետրերից կարևորագույնը սեփական միջավայրում հարևանների հետ կարգավորված հարաբերություններ ունենալն է, լիարժեք և ամբողջական հարևանների տարածքային՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների ամբողջականությունը ճանաչելը և դրանով սեփական տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը ճանաչելը»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ վերջին 7 տարիները հենց այս համատեքստում հաջողության և ոչ թե անհաջողության պատմություն են:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40