«Այն ինֆորմացիան, որ ես տիրապետում եմ, այս փուլում հրապարակման ենթակա չէ». փոխնախարարը՝ գերեվարված հայ սպայի մասին

01.09.2020 19:26
3004

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այցելե՞լ է արդյոք մոլորվելու հետեւանքով Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին, ասաց. «Ես չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ այն ինֆորմացիան, որ ես տիրապետում եմ, այս փուլում հրապարակման ենթակա չէ»:

Նա ընդգծեց՝ «ամեն հնարավորը եւ անհնարինը, իրոք, արվում է, որ այդ հարցը օր առաջ լուծվի»: «Կարեւորը, որ համոզվենք՝ առողջությանը եւ կյանքին վտանգ չի սպառնում այս փուլում, մնացածը ընթացակարգային հարցեր են, որոնք միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում են եւ կլուծվեն»,- հավելեց Բալայանը:

Խոսելով ՊՆ-ում իրականացվող ծառայողական քննության մասին, ըստ որի՝ պետք է պարզեին սպայի Ադրբեջանում հայտնվելու հանգամանքները՝ փոխնախարարն ասաց, որ քննությունն ընթացքի մեջ է:

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40