Այնպես չէ, որ, ինչպես ասաց Նիկոլ Վովաեւիչը, ՀԱՊԿ-ն Ադրբեջանին ագրեսիայից հետ չի պահել. Լուկաշենկո

24.11.2022 15:19
1240

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անհրաժեշտ է համարում բոլոր ջանքերը գործադրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը կարգավորելու համար։ Այդ մասին նա հայտարարել է Երեւանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստում։

«Մենք այս մասին բազմիցս ասել ենք, որ փորձում են ցնցել հասարակությունները մեր երկրների ներսում՝ հենց Ռուսաստանի Դաշնության շրջագծով»,- ասել է նա,- Սկզբում Ուկրաինան բռնկվեց, 2020 թվականին փորձեցին ավերել Բելառուսը։ Մենք դրա միջով անցել ենք՝ բելառուսները։ Այս տարվա հունվարին՝ Ղազախստանը (լավ է, որ Ղազախստանի ղեկավարությունն այնտեղ գլուխ հանեց այս հակամարտությունից)։ Հակամարտություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Կկրկնեմ այն, ինչ ասել եմ հոկտեմբերի 28-ին ՀԱԽ արտահերթ նստաշրջանում՝ մենք ցանկանում ենք, որ երկու հարեւան ու բարեկամ պետությունների միջեւ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծվի»։

«Կարծում եմ՝ բոլորի կարծիքը կհայտնեմ։ Մենք մի կողմ չենք քաշվել։ Այնպես չէ, որ, ինչպես ասաց Նիկոլ Վովաեւիչը, ՀԱՊԿ-ն Ադրբեջանին ագրեսիայից հետ չի պահել։ Որեւէ մեկին հետ պահելը մեր գործը չէ: Բայց փաստացի մենք պետք է արձագանքենք։ Դե, մենք պատրաստ ենք արձագանքել»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Նա նշել է, որ Ռուսաստանը ներկայումս միջնորդական առաքելություն է իրականացնում այս հարցում, ինչի հետ համաձայնել են ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը։ «Եկեք շարժվենք այս ուղղությամբ։ Եկեք պայմանավորվենք, ամեն ինչ անենք, որ այնտեղ մարդիկ չմեռնեն։ Սա հաճույքով կընդունվի հայ եւ ադրբեջանական հասարակության մեջ»,- կարծում է Լուկաշենկոն։

«Այո, Նիկոլ Վովաեւիչ, կան նյուանսներ։ Եվ լուրջ, գուցե: Բայց մենք կարող ենք այս հակամարտությունը, որը կարող է նորից բռնկվել, արմատապես կարգավորել հիմա։ Ցանկության դեպքում՝ առաջին հերթին Հայաստանի ղեկավարությունը։ Եվ, իհարկե, Ադրբեջանը։ Ի դեպ, ես կխոսեմ դրա մասին։ Սա բելառուսական նախագահության առաջնահերթություններից է։ Մենք չպետք է աչք փակենք սրա վրա։ Կարող ենք լուծել այս խնդիրը, թե ոչ, այն պետք է լինի ՀԱՊԿ-ի ուշադրության կենտրոնում»,- ասել է նա։

Նրա խոսքով, կարեւոր է պահպանել դաշնակցային հարաբերությունները։ «Այս մոլեգնող եւ արագ փոփոխվող աշխարհում մեր դաշնակցային հարաբերությունները պետք է մնան անփոփոխ մեծություն: Չպետք է թույլ տանք, որ մեզ գժտեցնեն, մեր մեջ հակասություններ ու տարաձայնություններ սերմանեն։ Սրանից կախված կլինի ինչպես մեր երկրների, այնպես էլ մեր կազմակերպության ապագան»։

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34