Այո՛, Վահե Հակոբյանի կինը երեկ գտնվել է ՊԵԿ քննչական վարչությունում. ՊԵԿ նախագահ

28.04.2021 21:58
3947

Այո՛, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը, երեկ գտնվել է ՊԵԿ քննչական վարչությունում, քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Նշենք, որ երեկ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Պետրոսյանը հրավիրվել է ՊԵԿ քննչական վարչություն:

Հարցին, թե ի՞նչ գործով է հրավիրվել, Հովհաննիսյանը պատասխանեց, որ պետք է դիմել այդ հարցով ՊԵԿ քննչական վարչություն, նրանք կգնահատեն՝ նպատակահարմար է տեղեկություն տրամադրել, թե չէ:

Դիտարկմանը՝ քաղաքական ճնշում է դա, Հովհաննիսյանն արձագանքեց. «Ո՛չ, դա քաղաքական ճնշում չի կարելի որակել, քանի որ ձեր նշած անձնավորությունը ոչ միայն նախկին մարզպետի կինն է, այլ առանձին ինքնուրույն սուբյեկտ է եւ առանձին կազմակերպաիրավական միավորի ղեկավար է»:

Հաշվի առնելով, որ Սյունիքում վարչապետի այցի օրը տեղի ունեցած սադրանքներից հետո է դա իրականացվում՝ լրագրողն ընդգծեց, որ դրա համար են քաղաքական ճնշում ասում. «Բոլոր համընկնումները հանրությունը փորձում է մեկնաբանել քաղաքական ենթատեքստերի ներքո: Իսկ դուք տեղեկություն ունե՞ք՝ նախկինում նշված անձը հրավիրվել է հարցաքննության»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Հարցին՝ նախկինում է՞լ է հրավիրվել, նա դրական պատասխան տվեց:

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40