Այրվածքաբանության կենտրոն տեղափոխված 3 զինծառայողի վիճակը կայուն ծանր է

20.01.2023 15:08
873

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով Այրվածքաբանության կենտրոն տեղափոխված 3 զինծառայողների առողջական վիճակի փոփոխության մասին խոսելը դեռ վաղ է:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է Այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը՝ նշելով, որ նրանք դեռևս գտնվում են կայուն ծանր վիճակում, նրանցից  մեկը միացվել է արհեստական շնչառության ապարատին:

«Դա նախատեսվում էր՝ հաշվի առնելով շնչուղիների այրվածքը, քանի որ այտուցներ են առաջանում, որի պատճառով կարող է խանգարվել շնչառությունը: Հետևապես անցել ենք արհեստական շնչառության, որոշ ժամանակ հետո, երբ այտուցները սկսեն իջնել, դուրս կգանք ինտուբացիայից»,-ասել  է նա:

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15, վիրավորում ստացել՝ 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3-ը՝ տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը գնահատվում է ծանր։

Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08