Այս անգամ ևս ավանդույթը չխախտվեց

24.06.2022 11:31
1404

   Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում դաշնակահարուհի Լիաննա Մելիք-Ստեփանյանը հանդես եկավ համերգային ծրագրով: Այն նվիրված էր Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահարուհի Սվետլանա Դադյանի հիշատակին: Վերջինս Կապանի երաժշտական ուսումնարանի հիմնադիր կազմից էր և նշանակալի ավանդ ունի կրթօջախի կայացման գործում:

Լիաննան յուրաքանչյուր տարվա ավարտին հանդես է գալիս մենահամերգով, ինչը տարիներով ձևավորված ավանդույթ է, բայց այս մեկը դասական իմաստով մենահամերգ չէր, քանզի դաշնակահարուհու հետ առանձին ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկան նրա սաներ Հայկ Մարտիրոսյանը (թիվ 2 երաժշտական դպրոց), Էմմա Զաքարյանը (թիվ 3 երաժշտական դպրոց), իսկ մի այլ դեպքում Լիաննա Ստեփանյանը հանդես եկավ թավջութակահար Աշոտ Խաչատրյանին որպես նվագակցող, վերջինս կատարեց Բախի «Արիոզոն» ֆա մինոր կոնցերտից: Իսկ Լիաննան հնչեցրեց հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Բախ, Բեթհովեն, Շոպեն, Չայկովսկի:

Համերգի ավարտին հնչեցին Արամ Խաչատրյանի «Օրոր», «Գայանե» բալետից (մշակումը՝ Վիլլի Սարգսյանի), Կոմիտասի «Կռունկը» (մշակումը՝ Ռուբեն Գևորգյանի):

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40