Այս անգամ ևս մեդալների հարուստ «ավարով»

02.07.2022 15:14
2821

Սյունիքի մարզի «Գարեգին Նժդեհ» քիք-բոքսինգ ակումբի սաների հերթական մրցավայրը  Ստեփանակերտ քաղաքն էր, որտեղ անցկացվեց Արցախի քիք բոքսինգի բաց առաջնությունը: ՀՀ վաստակավոր մարզիչ Արայիկ Սարգսյանի սաները մրցումներից վերադարձան յոթ ոսկե , երեք արծաթե մեդալ նվաճած: Այս մրցումներին մասնակցությունը հնարավոր դարձավ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության հովանավորության շնորհիվ: Ձեռնարկության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյին Արցախի Հանրապետության քիք բոքսինգի ֆեդերացիան երախտագիտություն է հայտնել(նախագահ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյան):

Ակումբի սաներին մի քանի օր հետո նոր փորձություն է սպասվում. հուլիսի 11-13-ը մայրաքաղաքում կանցկացվի քիք բոքսինգի ազգային առաջնություն, որի արդյունքներով, հաջողության դեպքում, ակումբի սաները տեղ կգրավեն հավաքականի կազմում և կմասնակցեն Իտալիայի Վենետիկ քաղաքում անցկացվելիք քիք բոքսինգի աշխարհի  առաջնությանը, որը կմեկնարկի սեպտեմբերի 29-ին: 

Ցանկանում ենք ակումբի սաներին նոր հաջողութուններ, իսկ մինչ այդ նրանց մասնակցությունը մանավանդ աշխարհի՝ սեպտեմբերի կայանալիք առաջնությունը ևս հնարավոր կլինի սրտացավ հովանավորի շնորհիվ: Իսկ այս օրերին ակումբի սաները՝ մարզիչ Արայիկ Սարգսյանի գլխավորությամբ համառորեն պարապում են անհրաժեշտ մարզավիճակը պահպանելու համար:

Վահրամ Օրբելյան

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38