Այս «երջանկությունը» տևելու է լավագույն դեպքում 5 տարի, որից հետո թուրքերը մտնելու են Սյունիք. Հրանտ Բագրատյան

09.02.2021 21:46
3995

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փետրվարի 6-9-ը Կապանում էի։ Գնացել էի կապանցիների հետ զրուցելու. ինչպե՞ս ենք ապրելու նոյեմբերի 9-ից հետո թեմայով։ Զրույցը չստացվեց։ Ավելի ճիշտ կարիքը չկար։ Հենց որ քաղաքը շրջապատող արևելյան լեռնաբլուրներից մեկի վրա տեսա ադրբեջանցի զինվորներին ու նրանց դրոշը պապանձվեցի։ Սրանք այսքան մոտիկ չպիտի լինեին։ Այս ինչո՞ւ ենք թույլ տվել։ Բարձրացանք այդ դիրքերը Կապան - Գեղանուշ - Ճակատեն - Շիկահող - Սրաշեն - Ծավ - Շվանիձոր (վերջին 2-ը գտնվում են Մեղրու տարածաշրջանում) ոչ վաղ անցյալում կառուցված ճանապարհով։ Իրոք ճանապարհը մի քանի տեղ, ըստ պաստառների, իբր թե մտնում է Ադրբեջանի տարածք։ Ասում են, որ մոտ 3-4 կմ այդ վիճակում է։ Այսինքն, այդ ճանապարհով ոչ կապանցիք կարող են գնալ նշված գյուղերը կամ Մեղրի, ոչ էլ սրանք կարող են գալ Կապան։ Այսինքն կարող են, եթե ադրբեջանցիք ճանապարհները չփակեն։ Եվ ահա ամենուր տեսնում եմ ռուսական պատրուլ։ Իա ռուսներն այստեղ ի՞նչ են անում։ Իմ իմացածով այս ճանապարհը միշտ եղել է նախկին Հայկական ԽՍՀ տարածք։ Մենք այստեղ Ադրբեջանի հետ ի՞նչ գործ ունենք։ Ռուսական սպան համբերատար ինձ բացատրում է, որ քանզի երթևեկության անվտանգության խնդիր կա (հիմա՝ հայերիս համար), իրենք, համաձայն "հուշագրի" կոչված են դա ապահովելու։ Ի՞նչ հուշագիր։ Սիրով ինձ է տրամադրում ՀՀ և Ադրբեջանի  միջև ստորագրված մի հուշագիր՝ 6 կետից։ Նախաբանում գրված է. "Ի կատարումն 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված ... հայտարարության..." Գորիս-Դավիթ Բեկ ու Կապան - Ճակատեն ճանապարհների անվտանգությունն ապահովելու համար կողմերը պայմանավորվում են... Աստված իմ, այդ 6 կետերից ստորև թարգմանաբար ներկայացնում եմ հիմնականը՝ 2-րդը։ "Ավտոճանապարհի Գորիս - Դավիթ Բեկ տեղամասերում 39'26'34.577" հյուսիսային լայնության և 46'23'42.66" արևելյան երկայնության կետից մինչև 39'19'56.032" ու 46'28'03.157" կետը, ինչպես նաև Կապան-Ճակատեն տեղամասում 39'12'28" հյուսիսային լայնության ու 46'24'18" արևելյան երկայնության կետից մինչև 39'08'54.603 կետից մինչև 46'26'33.747" և 46'26'33.747" կետը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը հայկական կողմից և ԱՀ պետական սահմանապահ ծառայությունը ադր-կան կողմից ... դնում են ուղեկալներ" ճանապարհից դուրս։ Հուշագրի 4-րդ կետով էլ նախատեսված է, որ ՌԴ սահմանապահ մարմինները ապահովում են երթևեկության անվտանգությունը ճանապարհի վրա։ Հուշագրի տեքստն ամբողջությամբ հաջորդիվ տես FB իմ և Ազատություն կուսակցության էջերի վրա։ Ահա այսպիսի բաներ։ Ին՞չ է այստեղից բխում։

1. Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստում էր ասելով, որ ՀՀ և ԱՀ սահմանները համաձայնեցված են բանավոր։ Ինչպես տեսանք, նոյեմբերի 9-ից բացի այլ փաստաթուղթ էլ կա։

2. Սահմանները որոշված են GPS-ով, որոնք չեն համապատասխանում իրական սահմանային 1։25000 մասշտաբի քարտեզներին ՀԽՍՀ և ԱԽՍՀ միջև։ Դրանք խախտված են ի վնաս հայկական կողմի։ Սրանից 18 տարի առաջ, Ռ.Քոչարյանի և Ա.Մարգարյանի կողմից ՀՀ բյուջեից 42 մլն դոլար է հատկացվել նշված ճանապարհը կառուցելու համար։ Նախագծող կազմակերպությունը և ապա շինարարները ոչ մի տեղ սահմանի խախտում թույլ չեն տվել։ Ասֆալտապատ ճանապարհը կառուցվել է նախկին ճանապարհապաստառի վրա։

3. GPS-ը նախօրոք Ադր-նի ճնշման (իսկ միգուցե Նիկոլի ու Արմեն Սարգսյանի դավաճանության) արդյունքում փոխել է սահմանային նշագծումն այնպես, որ Սյունիքում հայկական բոլոր քաղաքների ու բնակավայրերի միջև կապը կտրվի (ըստ էության թուրքերը պատրաստվում են հաջորդ պատերազմին)։

4. Ադր-կան կողմը նույնիսկ այս անարդար քարտեզների պարագայում նստում է հենց GPS գծի վրա, հայկական կողմին ստիպելով 1-2 կմ նահանջել դեպի արևմուտք։ Նրանք մեզ բաստուրմի պես տալաշ-տալաշ կտրտում են։

5. Այս "երջանկությունը" տևելու է լավագույն դեպքում 5 տարի, որից հետո թուրքերը մտնելու են Սյունիք հակատեռորիստական խնդիրներ լուծելու։

6. Խախտվել է ՀՀ Սահմանադրությունը. ՀՀ տարածքների փոփոխություն կարող էր անել միայն ՀՀ ժողովուրդը հանրաքվեի միջոցով։ Այդ փոփոխություններն արել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը, ինչը դավաճանություն է»։

Պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սյունիքում տեղի ունեցածի մասին

01.10.2026 20:08

Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի

01.10.2026 18:21

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում

01.10.2026 17:39

Ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին

01.10.2026 17:07

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

01.10.2026 17:01

Ապատեղեկատվություն

01.10.2026 16:53

Լարված իրավիճակ է հիմա Սիսիանում․ Սյուզի Բադոյան

01.10.2026 16:42

Կառավարությունն առաջարկում է այլևս չտրամադրել «թաղման նպաստ». գումարն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը

01.10.2026 16:13

Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգար

01.10.2026 15:33

Հունվարի մեկից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով․ Արսեն Թորոսյան

01.10.2026 14:54

Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում

01.10.2026 14:51

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.10.2026 14:47