Այս գործելաոճը չվերականգնվող վնաս է հասցնելու երկրում արդար դատավարության եւ իրավունքի գերակայության սկզբունքներին. ՀՀԿ հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի կոչի վերաբերյալ

20.05.2019 00:03
1489

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարարություն է տարածել՝ վաղն առավոտից դատարանների ելումուտն արգելափակելու վարչապետի կոչի առնչությամբ:

ՀՀԿ հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ընդգծում է, որ՝

 · Սահմանադրության 4-րդ հոդվածը սահմանում է, որ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

 ·  Սահմանադրության 162-րդ հոդվածը սահմանում է, որ արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է:

 ·  Սահամանդրության 164-րդ հոդվածի  համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

 · ՀՀ քրեական օրենսգրքի  332-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը, այդ թվում` պաշտոնեական դիրքն օգտագործելով, քրեական հանցագործություն է:

 · ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի համաձայն`Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ` քրեական հանցագործություն է:

 · ՀՀ քրեական օրենսգրքի 301-ին հոդվածի համաձայն`իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը` քրեական հանցագործություն է:

 Ելնելով վերոնշյալից` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է՝

·  Հայաստանի Հանրապետությունում կրկին վտանգված է սահմանադրական կարգը, իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռման սկզբունքը եւ մարդկանց մի շարք հիմնարար ազատություններ եւ իրավունքներ։

·       Խստորեն դատապարտում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկվող աննախադեպ ճնշումը Հայաստանի Հանրապետության դատական համակարգի վրա։

·       Այս գործելաոճը չվերականգնվող վնաս է հասցնելու երկրում արդար դատավարության եւ իրավունքի գերակայության սկզբունքներին։

·       Այն խորացնում է հասարակության պառակտումը, խաթարում հանրային համերաշխիւթյան մթնոլորտի ձեւավորումը եւ նոր զարկ տալիս անհանդուրժողականությանն ու ատելության քարոզչությանը, ինչը հղի է անկանխատեսելի հետեւանքներով:

Ստեղծված իրավիճակում կոչ ենք անում.

1.     Հայ ժողովրդին՝ զերծ մնալ Նիկոլ Փաշինյանի կողմից հրահրվող, վտանգավոր եւ արկածախնդիր գործընթացներին մասնակցելուց։

2.     Կուսակցություններին, քաղաքացիական հասարակության ինստիտուտներին, հասարակական գործիչներին միանալ պետականակործան այս գործընթացների դատապարտման եւ կանխման աշխատանքներին։

3.     Իրավապահ համակարգին ապահովել դատական իշխանության բնականոն գործունեությունը բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների շրջանակում, միջոցներ ձեռնարկել երկրում սահմանադրականության համար սպառնալիքներ ստեղծող անձանց նկատմամբ՝ անկախ զբաղեցրած պաշտոններից։

4.     Միջազգային հանրությանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին՝ հստակ գնահատական տալ Հայաստանի գործող իշխանությունների կողմից կազմակերպված գրոհին Սահմանադրության եւ դատական համակարգի հանդեպ։

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40