Այս նկարում նշված է անձի ծագման վայրը՝ «Արևմտյան Ադրբեջան» և Հայաստանի Հանրապետության բնակավայրերից մեկը. Արման Թաթոյան

18.08.2025 15:23
475

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Խաղաղության» պայմանագրի իշխանությունների հեքիաթի մասին հերթական ապացույցը։

Այս նկարում «Արևմտյան Ադրբեջան» համայնքի անդամության վկայականն է, որտեղ նշված է անձի ծագման վայրը (բնօրրանը)՝ «Արևմտյան Ադրբեջան» և Հայաստանի Հանրապետության բնակավայրերից մեկը:

May be an image of 1 person and text that says 'QERBÌ AZeRBAYCAN İCMASI ÖZVLÜKveslaesINe.009247 ÜZVLÜK vesigesin 009247 Soyadı: Karimova Nargila adi: Ataadi: Qarib Ata yurdu: Qarbi Azarbaycan, Allahverdi, 1.1. KiçikAyrım Kiçik Ayrym Idare Heyetinin IdareHayetininsedrl sedri elekberil'

Ընդ որում, հատուկ այնպես է արված, որ վկայականն ունենա անձը հաստատող պաշտոնական փաստաթղթի (ID card) տեսք և նշանակություն, ինչպես դեռ 2022թ. պլանավորել են դա դարձնել անձնագիր հետագայում:

Կոնկրետ այս նկարում նշված է Ալավերդի, Փոքր Այրում, իսկ կլոր նշանն այդ համայնքի, այսինքն` ամբողջ Հայաստանի Հանրապետության ադրբեջանացման նշանն է: Այս կինը «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության անդամ է, Ադրբեջանի Մինգեչաուրի քաղաքապետարանի ավագանու անդամ, ինչպես նաև Երիտասարդների թմրամոլության դեմ պայքարի հասարակական կազմակերպության Մինգեչաուրի նախագահը:

Հայաստանի իշխանությունը ստում է մեզ բոլորիս` թաքցնելով ճշմարտությունը և մեզ մոտեցող արհավիրքը: Դա այնքան ոգևորված են անում, որ դեռ մի հատ էլ հանդգնում են քարոզել, թե այս զավթողական քաղաքականությունից ադրբեջանական իշխանությունը հրաժարվել է: Այս կեղծիքները տարածվում են մեկ նպատակի համար` հանուն սեփական իշխանությունը երկարացնելու ու ամեն օր ավելացող սեփական սխալները թաքցնելու:

Խաղաղությունը բարձրագույն արժեք է բոլորիս համար, բոլորս էլ ուզում ենք ապրել խաղաղ, բայց այս իշխանությունները դա որևէ կերպ չեն ապահովում»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40