Այս պահին 200 ահաբեկիչ կա ՀՀ տարածում․ պահանջում եմ քրգործ հարուցել․ Բորիս Ավագյան

13.05.2021 14:29
1761

«Ես որպես ՀՀ քաղաքացի պահանաջում եմ ՀՀ նախագահից՝ որպես սահմանադրության երաշխավոր, քանի որ մենք բոլորս լսեցինք, որ վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ ՀՀ սուվերեն տարածք ներխուժել է 200 հոգի զինված ադրբեջանցի։ Նախագահը պարտավոր էր երեկ արդեն այդ հայտարարությունից հետո պահանջել գլխավոր դատախազությունից հարուցել քրգործ՝ ահաբեկչություն հոդվածով և պահանջել, որ ուժային կառույցները  նրանց ձերբակալեն և եթե նրանք չհմաձայնեն և փորձեին հակադրվել, ուրեմն նրանց  պետք է ոչնչացնեին, որպես ահաբեկիչներ»։

Yerevan.Today-ի հետ զրույցում դիմելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ասաց Արցախի նախկին պետպաշտոնյա Բորիս Ավագյանը, որը զբաղվել է և շարունակում է զբաղվել գերիների վերադարձի հարցերով։

«Գլխավոր դատախազությանը պաշտոնապես հայտարարում եմ որպես ՀՀ քաղաքացի և որպես ԶՈւ սպա՝ ինչու մինչև այժմ չի հարուցել քրգործ՝ ահաբեկչություն հոդվածով։ Ես համարում եմ, որ իմ իրավունքը խախտված է և իմ իրավունքերի սահմանդրական  երաշխավորը՝ նախագահը լռում է, լռում է գլխավոր դատախազը, որը ըստ իր պարտականություների պետք է հարուցի քրգործ և պաշտպանի ՀՀ քաղաքացիների իրավունքը, սակայն ոչինչ չի արել մինչ այսօր»,- ասաց Ավագյանը։

Դիտարկմանը՝ գուցե վախենո՞ւմ են Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու վտանգից, Ավագյանը պատասխանեց․

«Այն իշխանությունը, որը վախենում է իր քաղաքացիների շահերը պաշտպանելուց, ինչ է որ պատերազմից է վախենում, պետք է հեռանա նույն օրը»։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40