Այս տարի Արցախի կառավարությունն սկսելու է նախագծային աշխատանքներ Կովսական-Կապան ավտոճանապարհի կառուցման համար

08.02.2019 19:01
1241

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի ղեկավարած կառավարական պատվիրակությունը փետրվարի 7-ին աշխատանքային այցով մեկնել է Քաշաթաղի շրջանի հարավային թևի քաղաքային և գյուղական համայնքներ։

Միջնավան քաղաքում Գ․ Մարտիրոսյանը ծանոթացել է նախկին բնակֆոնդում առկա շենքերից մեկի հիմքի վրա նոր բազմաբնակարան շենք կառուցելու ծրագրին, տեղում խորհրդակցել պատասխանատուների հետ։

Կովսականում պետական նախարարն անցկացրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա են եղել ենթաշրջանի շուրջ 14 համայնքերի ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, ակտիվ քաղաքացիներ։ Գ․ Մարտիրոսյանը ներկայացրել է շրջանների զարգացման հարցում կառավարության մոտեցումները, այդ նպատակով վարչակազմերի նյութատեխնիկական բազայի թարմացման և լիազորությունների ընդլայնման ծրագիրը և դրանով վերջիններիս վերապահված պարտականությունները։ Գ․ Մարտիրոսյանը խոսել է նաև նախքան այցը շրջանի վարչակազմի միջոցով պետական նախարարի աշխատակազմ ստացված խնդրացուցակի մասին՝ անդրադառնալով մասնավորապես ջրագծի բարեկարգման ծրագրին, որի միջոցով կկարգավորվի խմելու ջրի հարցը, ինչպես նաև քաղաքային համայնքը բարեկարգելու և հին փլատակներից մաքրելու առաջարկին։ Վերջինիս մասով պետնախարարն առաջարկել է ներգրավել վարչակազմի ռեսուրսները, կատարել համապատասխան աշխատանքներ, իսկ գոյացած պիտանի շինանյութը հետագայում նույնպես ուղղել համայնքի շինարարական կարիքները հոգալուն։ Որպես հետագայում լուծվելիք հարց՝ Գ․ Մարտիրոսյանն ի գիտություն է ընդունել նաև Կովսականի դպրոցի սպորտային դահլիճի շինարարության հարցը։

Խորհրդակցության ընթացքում բարձրացվել է Ծոբաձոր և Որդուակ համայնքների ապահովումը մշտական հեռախոսային և համացանցային կապով։ Պետնախարարին զեկուցվել է, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության կողմից տեղադրվել են համապատասխան աշտարակներ, իսկ խնդրի վերջնական լուծման համար պետություն-մասնավոր օղակով պարզաբանումներ կհայցվեն համապատասխան տնտեսվարողից։

Խորհրդակցության ավարտին պետական նախարարը տեղեկացրել է բոլոր ներկաներին, որ այս տարի Արցախի կառավարությունն սկսելու է նախագծային աշխատանքներ Կովսական-Կապան ավտոճանապարհի կառուցման համար։ (Ծանոթություն․ Կովսական-Կապան ավտոճանապարհի՝ քաղաքապետարանից քաղաքապետարան երկարությունը 32 կմ է։ Ներկայիս գրունտային ճանապարհը դիտարկելի հեռանկարում ասֆալտապատվելու է։)

Կովսականյան այցի վերջում Գ․ Մարտիրոսյանն այցելել է տեղամասային հիվանդանոց, շրջայց կատարել՝ ծանոթանալով ստեղծված պայմաններին, առկա սարքավորումներին և հիվանդանոցի զարգացման հեռանկարներին։

Քաշաթաղի շրջանի հարավային թև կատարած աշխատանքային այցի ընթացքում պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը բոլոր խորհրդակցությունների և հանդիպումների ժամանակ համայնքների բնակիչներին հավաստիացրել է, որ վարչակազմ-կառավարություն արդյունավետ կապի արդյունքում Ստեփանակերտն օպերատիվ կերպով տեղեկանում է շրջաններում առկա ամենատարբեր խնդիրների մասին և մշակում խնդրի հետ ավելի խորը ծանոթացման, արձագանքման ու լուծման ամենատարբեր գործիքներ։

artsakhpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40