Այս տարի նախատեսվում է ավարտին հասցնել Հյուսիս-հարավի երկշերտ ասֆալտբետոնե ծածկի շինարարությունը

13.07.2021 16:15
1120

Այս տարի նախատեսվում է  ավարտին հասցնել Հյուսիս-հարավ ճանապարհի  երկշերտ ասֆալտբետոնե ծածկի շինարարությունը: Ճանապարհային միջանցքի ասֆալտբետոնե հատվածի փռման աշխատանքներին ծանոթանալու համար հուլիսի 13-ին  Շիրակի մարզում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նրան ուղեկցում էին Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ու շինարարության պատասխանատուները:

Այս տարի նախատեսված է ավարտին հասցնել երկշերտ ասֆալտբետոնե ծածկով 50 կմ ճանապարհի շինարարություն: Սա թույլ կտա ճանապարհահատվածը դարձնել երթևեկելի:

«Կարծում եմ, որ այս տարի մեր նախանշած 50 կմ ճանապարհը կկարողանանք ունենալ, որովհետև տեմպն այնպիսին է, որ հույս է ներշնչում, որ գործընկերները կարողանալու են իրենց խոստումը կատարել: Այս պահին արդեն ավարտվել է 24 կմ երկշերտ ճանապարհի շինարարություն, որը մի քանի անցումների կառուցումից հետո թույլ կտա երթևեկությունը տեղափոխել այդ հատված: Գյումրի հասնելն առավել հեշտ կդառնա»,-լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց Սուրեն Պապիկյանն ու տեղեկացրեց, որ Ճանապարհային ոստիկանության հետ արդեն հարցը քննարկել են, գծանշումներից հետո այդ ճանապարհը կդառնա երթևեկելի:

Եվրամիությունը ցանկություն է հայտնել ֆինանսավորել Հյուսիս-հարավի հարավային ուղղության շինարարությունը:

«Խոսքը շուրջ 600 մլն եվրոյի մասին է, որը բավական մեծ գումար է, և քանի որ արդեն ունենք նախագծանախահաշվային փաստաթղթեր, Կառավարությունն էլ որոշում ուներ, ամեն ինչ պետք է անենք, որ օգոստոսին մրցույթ հայտարարենք: Հիմա մեր խնդիրը ֆինանսական աղբյուրների հստակեցումն է, որ կարողանանք արագացնել պրոցեսը: Եվրամիության աջակցության խոստումը կա, հիմա պետք է ավելի առարկայական հասկանալ ինչպես, որ խողովակով և կատարել մեր հետագա աշխատանքները»,- նշեց Պապիկյանը: Անկախ Եվրամիության աջակցությունից, որոշում կար Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ուղղությամբ շինաշխատանքների մրցույթ հայտարարել, քանի որ փաստաթղթերը պատրաստ են: Այս հատվածի համար ֆինանսական հստակություն, ըստ Պապիկյանի, չի եղել:

«Կառավարությունն էր սեփական միջոցներից ֆինանսավորելու, հիմա շատ լավ է, որ կան հավելյալ միջոցներ, կհասկանանք ինչպես կազմակերպել: 1.2 մլրդ կարժենա միայն թունելների հատվածը մինչև Քաջարան, այնուհետև 250 մլն դոլար՝ մինչև Ագարակ: Հավանաբար, գումարը բավարար կլինի, եթե ոչ՝ կմտածենք այս մասին»,- նշեց  Սուրեն Պապիկյանը:

Ճանապարհահատվածներ կան, որոնց հետ կապված խնդիրները դատական հարթակում են վիճարկվում: Թե ինչ է լինելու դրանց հետ, դեռ հստակ չէ: Սուրեն Պապիկյանն ասաց՝ բանակցում են, որպեսզի դադարեցված շինարարությունը վերսկսելու հնարավորություն ստեղծվի կամ նոր մրցույթ հայտարարվի, կամ կապալառուին ինչ-որ տարբերակով աշխատանքը շարունակելու իրավունք տրվի: Կլինի՞ Գյումրի-Բավրա ճանապարհահատվածում շինարարություն, թե՝ ոչ: Սա, ըստ նախարարի պաշտոնակատարի, մեծապես կախված է վրացական կողմից: Կառուցումը պետք է լինի փոխադարձ, որպեսզի հնարավոր լինի հասնել Սև ծովի նավահանգիստներին: Այս պահին առավել խնդրահարույց է Գյումրի-Արմավիր ճանապարհահատվածը: Պապիկյանն ասաց, որ այս տարի կհայտարարվի փոխանցիկ մրցույթ, հայտնի կդառնա շինարարը, աշխատանքները, սակայն, կսկսվեն հաջորդ տարվանից:

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11