Այս տարի ուսուցիչների կամավոր ատեստավորումը կլինի էլեկտրոնային. ծրագրի առավելություններն ու խնդիրները

10.05.2022 13:49
3277

Մի քանի օրից կմեկնարկի ուսուցիչների կամավոր ատեստավորման դիմումների ընդունումը: Այս տարի կարող են ատեստավորվել 5-12-րդ դասարանների բոլոր առարկաների ուսուցիչները:

«Նախորդ տարի փորձարկեցինք կամավոր ատեստավորման գործընթացը: Նպատակը մեկն է՝ ստեղծել մեխանիզմ, որով պետությունը կխրախուսի ուսուցիչների մասնագիտական զարգացումը և դա փոխկապակցված կլինի վարձատրման համակարգին»,-նշում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնական դպրոցներում աշխատում է շուրջ 6000 ուսուցիչ: Անցյալ տարի կամավոր ատեստավորվել և բարձր արդյունքներ է գրանցել 30-ը: Վստահ եմ՝ այս տարի մասնակցությունն ավելի ակտիվ կլինի»,-ասում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության պետի ժ/պ Մարգարիտ Խաչատրյանը:

Ալիկ Գրիգորյանը 33 տարվա մաթեմատիկայի ուսուցիչ է: Նա առաջիններից էր, ով նախորդ տարի կամավոր ատեստավորվեց: 100-ից 100 միավոր հավաքած ուսուցիչն ասում է՝ գիտելիքները պետք է վերստուգել ամեն օր:

«Վերապատրաստումները, որոնք անցնում էինք, միշտ համարում էի, որ ունեն բացթողում: Այս ատեստավորումն, իմ կարծիքով, շատ ավելի արդյունավետ է՝ ստուգելու ուսուցիչների գիտելիքները: Գուցե մի փոքր բարդ է, բայց այդպես պետք է լինի» ,-ասում է Երևանի Ա. Սախարովի անվան հ.69 հիմնական դպրոցի ուսուցիչ Ալիկ Գրիգորյանը:

Կամավոր ատեստավորումից 70 և բարձր միավոր հավաքած ուսուցիչները 30-50 տոկոս հավելավճար են ստանում: Ի դեպ, արդեն մայիսի 1-ից ատեստավորված ու հավելավճար ստացող մանկավարժների դրույքաչափը սահմանվել է 200 հազար ՀՀ դրամ, որին կգումարվի նաև հավելավճարը՝ նոր դրույքաչափով:

Չնայած պայմաններին՝ մի շարք ուսուցիչներ չեն շտապում ատեստավորվել: Ասում են՝ գործընթացին դեմ չեն, բայց ունեն մտահոգություններ տեխնիկական խնդիրների առումով:

«Խնդիրներից էր այն ժամանակահատվածը, որը տրամադրված էր: Ուսուցիչները չէին հասցրել ամբողջությամբ ծանոթանալ առաջադրանքներին: Նաև ուսուցիչները նշում էին, որ բովանդակությունը ոչ միայն դպրոցական ծրագրից էր»,- նշում է Երևանի հ. 181 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Արեյանը:

«Ուսուցիչներն անհանգստանում են: Առաջարկ կար, որն ավելի մեթոդական գիտելիքներն ու հմտությունները ստուգվեն, որովհետև երբեմն ունենում ենք մասնագիտական բարձր որակներով ուսուցիչներ, բայց, ցավոք, մեթոդապես ոչ այնքան պատրաստված»,- հավելում է Երևանի հ. 156 հիմնական դպրոցի տնօրեն Արմինե Պետրոսյանը:

Հարցին փոխնախարարը պատասխանում է.

«Մենք ունենք ուսուցչի մասնագիտական զարգացման ամբողջական հայեցակարգ: Կամավոր ատեստավորումը դրա միայն մեկ բաղադրիչն է, որն ուղղված է ստուգելու միայն առարկայական գիտելիքի իմացության աստիճանը, բայց մեր համակարգում կա նաև պարտադիր ատեստավորման գործընթացը, տարակարգերի շնորհման մեխանիզմը, որը հասցեագրում է արդեն ուսուցչի մանկավարժական կարողություններն ու հմտությունները»:

ԿԳՄՍ նախարարությունից նշում են՝ հաշվի առնելով նախորդ տարվա փորձն այս տարի վերանայվել է առաջադրանքների համար տրամադրվող ժամանակը: Հարցաշարերը կազմում են Գնահատման և թեստավորման կենտրոնի ուսուցիչներից և բուհական մանսագետներից կազմված փորձագիտական հանձնաժողովները, իսկ թեստերն ստուգվում են համակարգչային ծրագրով:
«Երաժշտություն, կերպարվեստ, ֆիզկուլտուրա. այս և նմանատիպ մյուս առարկաների ատեստավորումը կլինի մանկավարժական կրթություն տրամադրող բուհերի միջոցով»,-հավելում է Ժաննա Անդրեասյանը:

Այս տարի դիմում–հայտերն ընդունվելու են միայն էլեկտրոնային եղանակով. էլեկտրոնային մատյաններում կակտիվանա դիմելու կոճակը: Ատեստավորումը կանցկացվի սեպտեմբերին: Նախատեսվում է, որ ծրագրին կմասնակցի շուրջ 5000 ուսուցիչ:

«Եթե ուսուցիչը կամավոր ատեստավորմամբ չի հավաքում անհրաժեշտ նվազագույն շեմ, ապա նա պետք է ատեստավորվի մեկ տարի անց: Բայց այդ ընթացքում մենք նրա հետ աշխատելու ենք. պետությունը պարտավորվել է պարտադիր վերապատրաստում կազմակերպել, եթե վերաատեստավորումից հետո ուսուցիչը կրկին չի կարողանում հաղթահարել այս շեմը, ուրեմն մենք այդ ուսուցչի համար պետք է գտնենք այլ զբաղմունք»,-ընդգծում է Ժաննա Անդրեասյանը:

Կրթությունը պետության համար առաջնային է, և եթե նույնիսկ բոլոր ուսուցիչները ցանկանան կամավոր ատեստավորվել, պետությունը պատրաստ է ֆինանսավորել: Այդ նպատակով մոտ 33 մլրդ դրամ լրացուցիչ գումար կհատկացվի:

https://www.lragir.am/

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11