«Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի, եթե չփոխվի, ուրեմն մենք դրան կողմ քվեարկել չենք կարող». Ծառուկյանը դեմ է

12.02.2019 18:04
1109

«Շատ գեղեցիկ է գրած, կամեցողություններով, ցանկություններով լի»,- այսպիսի տպավորություն ունի կառավարության ծրագրից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Բայց սրանից բացի, Ծառուկյանն ասաց. «Չեմ թաքցնում, կան 2-3 դրույթներ, որը իրականացման դեպքում ժողովուրդը դրական փոփոխություններ կզգա իր կյանքում: Մենք ելույթներ ենք ունենալու, այնտեղ կասենք, կիմանաք»:

Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ դրական է գնահատականը եւ ձեր խմբակցությունը կողմ կքվեարկի՝ Ծառուկյանը պատասխանեց. «Այսօր հեղափոխություն է եղել, բայց պետք է լինի տնտեսական հեղափոխություն: Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի: Եթե չփոխվի, ուրեմն մենք դրան կողմ քվեարկել չենք կարող»:

Հարցին՝ ի՞նչն եք ուզում փոխվի, նա պատասխանեց. «Համապատասխան ելույթները կտեսնեք»: Թե ի՞նչը հեղափոխական չի համարում Ծառուկյանը՝ ասաց. «Բոլորիդ ասեմ՝ տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրները, ժամկետները եւ մեխանիզմը, որը այսօր բացակայում է: Որեւիցե թիվ, որ ասենք թե 2019-ին ինչ աղբյուրներից պետք է դրվի, ինչ ժամկետում եւ ի՞նչ մեխանիզմով պետք է դա իրականացվի»:

Հարցին՝ ներդրումների համար հիմք չե՞ք տեսնում, դա՞ եք ասում՝ Ծառուկյանը պարզաբանեց. «Ցանկացած կառավարության  ծրագրի համար անհրաժեշտ է գումարներ դնել, գումարներ: Առանց գումար տնտեսական աճ, զարգացում չի կարող լինել: Ներդրումը դա, ասենք թե, դնում է անհատական մարդը՝ իր  բիզնեսը զարգացնելու համար: Ներդրման համար, որ գրված է 15-20 տոկոս աճ լինի, հենց այնպես ներդրում չի կարող լինել: Մենք չենք կարող հենց այնպես գնանք մարդկանց խնդրենք, ասենք՝ դրեք: Անհրաժեշտ է օրենքներ փոխվի, պայմաններ, ամբողջ աշխարհում հրապարակվի, որ նոր կառավարությունը Հայաստանում ներկայացնում է այսպիսի ծրագրեր, արտոնություններ, նպաստավոր պայմաններ ներդրումների համար: Ներդրողները պետք է համեմատական կարգով նայեն բոլոր երկրներում ինչ պայմաններ է, մերը պետք է  ավելի լավը լինի, ավելի արդյունավետ, որ ներդրողները գան»:

Aravot.am-ի հարցին՝ ըստ ձեզ, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, «դուխով» ծրագիր չբերեց՝ Ծառուկյանը պատասխանեց. «Որ այսօր քաղաքական հեղափոխության համար անհրաժեշտ է դուխ եւ կամք, իսկ տնտեսական հեղափոխության համար հարկավոր է փող, փողի աղբյուրը, ժամկետը եւ մեխանիզմը, որ այսօր բացակայում է այս ծրագրում»:

Լրագրողները եւս մեկ անգամ ճշտեցին՝ այս տեսքով դե՞մ եք քվեարկելու ծրագրին՝ Ծառուկյանը պատասխանեց. «Աղջիկ ջան, կարող ա՞ 700 անգամ կրկնեմ»: Մեր դիտարկմանը, որ Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրում էլ էր բացակայում այդ ամենը, բա ինչո՞ւ կողմ քվեարկեցիք՝ Ծառուկյանը չարձագանքեց:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ 

www.aravot.am

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40