Այսօր Առնո Բաբաջանյանի հիշատակի օրն է

11.11.2018 15:46
1321

Այսօր հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի հիշատակի օրն է: Նա մահացել է 1983-ի նոյեմբերի 11-ին: 

Նրա ստեղծագործական ոճը ձևավորվել է հանրահայտ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ: Երաժշտական ազդեցությունն առավել արտահայտվել է նրա առաջին երկու գործերում՝ դաշնամուրի և ջութակի կոնցերտներում:

Բաբաջանյանի հարուստ ստեղծագործական ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, պոպ, ջազ: Մեծ ժողովրդականություն են վայելում «Էլեգիա», «Հայկական ռապսոդիա» (համահեղինակ՝ Ալեքսանդր Հարությունյան), «Նոկտյուրն» երգերը: Ժամանակի նորարար շնչով են ստեղծվել «Պոլիֆոնիկ սոնատը», «Վեց պատկերը», № 3 կվարտետը: Գրել է երաժշտություն թատրոնի և գեղարվեստական ֆիլմերի համար: Մեծ հայը բնակվել է Մոսկվայում, սակայն, ինչպես ինքն է սիրել նշել, ապրել է Երևանում: 

Այսօր լրանում է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մահվան 35-րդ տարելիցը։ Այդ կապակցությամբ, ողջ օրվա ընթացքում, կոմպոզիտորի արձանի մոտ՝ Կարապի լճի շրջակայքում, կհնչեն նրա ստեղծագործությունները: Ժամը 12.00-ին տեղի կունենա ծաղկեդրման արարողություն. հարգանքի տուրք կմատուցվի մեծ հային, կհնչեն ելույթներ: Այնուհետև, ժամը 14.00-ին, ներկաները կուղևորվեն կոմպոզիտորի գերեզմանին ծաղիկներ խոնարհելու, խնկարկելու և հարգելու նրա հիշատակը։ Արձանի մոտից մինչև գերեզմանատուն և հետդարձ ուղևորությունը կկազմակերպի Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամը։

«Նոկտյուրն». Առնո Բաբաջանյան

mamul.am

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40