Այսօր Արցախյան 3-րդ պատերազմի նահատակ Կիզիրանց Գարիկի հիշատակի օրն է

08.11.2022 12:07
1140

Ծնվել է 2000 թ. հունիսի 6-ին Գորիս քաղաքում, երկու տարեկանից ապրել է Մոսկվա քաղաքում, սովորել է Շոլկովո քաղաքի Ջանիբեկովի անվան թիվ 13 դպրոցում։ Դեռ մանկուց աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ ու կարգապահ պահվածքով։ 2009 թ. ընտանիքը տեղափոխվել է Հայաստան, ուսումը շարունակել է Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցում։ Մասնակցել է թե՛ քաղաքային, թե՛ հանրապետական օլիմպիադաների, ստացել բազում պատվոգրեր։ Վայելում էր ուսուցիչների և շրջապատի սերն ու հարգանքը։ Հաճախում էր UCAN մոդելային դպրոց։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ՀԱՊՀ-ի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի բաժինը:

2019 թ. հուլիսի 15-ին զորակոչվել է բանակ, վեց ամիս ծառայել է Լուսակերտում, հետո որպես կրտսեր սերժանտ տեղափոխվել Մարտակերտի Հորաթաղի զորամաս:

Պպատերազմի առաջին օրից եղել է թեժ կետերում, եղել է հրետանու հաշվարկի հրամանատար, ճիշտ հաշվարկների ու հմտության շնորհիվ ոչնչացրել թշնամու  բազմաթիվ զինտեխնիկա ու կենդանի ուժ, մասնակցել է Մարտունու, Ճարտարի և Գիշիի թեժ մարտերին: 43 օրում 2000-ից ավել արկ էր կրակել:

Անմահացել է նոյեմբերի 8-ին, զինադադարից ընդամենը մեկ օր առաջ, Գիշիում... Ընկավ՝ մինչև վերջ կատարելով՝ իրեն վերապահված առաջադրանքը: Ընկավ, որ Մարտունին չընկնի…

Հարազատներն ասում են, որ Գարիկը շատ էր ուզում գիրք գրել, ասում էր՝ «Ինձ ճանաչելու են, իմ մասին բոլորը լսելու են...»:

Հուղարկավորվել է Սովետաշենի գերեզմանատանը:

Հետմահու արժանացել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհրդի մեդալի:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40