Այսօր աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրն է

28.04.2025 14:37
566

Աշխատավայրում առողջության պահպանումն ու աշխատանքային պայմանների շարունակական բարելավումը, աշխատանքի հետ կապված դժբախտ պատահարների կանխարգելումը մեր ընկերության կայուն զարգացման քաղաքականության գերակա ուղղություններից են։

Անվտանգային մշակույթի ներդրման բարդ ու պատասխանատու գործի առաջամարտիկները մեր արտադրական անվտանգության մասնագետներն են, որոնք իրենց ամենօրյա հետևողական աշխատանքով արձանագրում, վերլուծում ու գնահատում են արտադրական ռիսկերը, ձեռնարկում դրանք չեզոքացնելու կամ վերահսկելու միջոցներ։

Աշխատանքի պաշպանության համակարգի մաս են նաև ընկերության արագ արձագանքման լեռնափրկարարական ջոկատն ու առողջության պահպանման բաժինը։ Այս օղակների համար առաջնահերթ կարևոր է արտակարգ իրավիճակներում արդյունավետ գործելու բարձր պատրաստականությունը, որն ապահովելու համար կանոնավոր մարզումներ և վարժանքներ են անհրաժեշտ։ Նրանց ամենահաճախ ուղղվող մաղթանքն «անգործությունն» է, ինչին իրականում հնարավոր է հասնել միայն ամենօրյա հետևողական աշխատանքի արդյունքում։

Այս օրը առիթ է ևս մեկ անգամ վերլուծելու աշխատանքի անվտանգության ապահովման գործում արվածն ու անելիքը, աշխատանքի կազմակերպումն այնպես, որ մեր գործողությունները ոչ թե ուղղված լինեն տեղի ունեցած անցանկալի իրադարձության հետևանքները վերացնելուն, այլ՝ կանխարգելեն ցանկացած ռիսկային իրավիճակ։

Օրվա առթիվ աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման հարցերում առավել աչքի ընկած մի շարք աշխատողներ պարգևատրվեցին շնորհակալագրերով։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40