Այսօր Բրյուսելում կկայանա Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը

05.04.2024 10:10
680

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այսօր՝ ապրիլի 5-ին, նախատեսված է Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը:

Եռակողմ հանդիպումը նախատեսված է Երևանի ժամանակով 14:00-ին։

Բրյուսել այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ:

***

ԱՄՆ Պետդեպարտամենտը, արձագանքելով Ադրբեջանից հնչող մտահոգություններին, հայտարարել է, որ Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը քննարկվելու է Հայաստանի բարեփոխումներին և ժողովրդավարությանը, տնտեսությանը վերաբերող հարցեր։ Ըստ Պետդեպի՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն այս հանդիպման օրակարգում չէ:

Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդել էր, թե Վաշինգտոնի և Բրյուսելի «հայամետ» կեցվածքը կարող է Հայաստանի մոտ թյուր պատկերացումներ ստեղծել, թե Եվրամիությունն ու Միացյալ Նահանգների կարող են նրան օգնել Ադրբեջանի դեմ պայքարում․ «Եթե Հայաստանը որևէ ապակայունացնող քայլի դիմի, Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները կկիսեն պատասխանատվությունը»։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ապրիլի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է, որ եռակողմ հանդիպումը ուղղված չէ Ադրբեջանի դեմ։ Ալիևն իր հերթին նշել է, որ ապրիլի 5-ին նախատեսված հանդիպումը կսրի լարվածությունը Հարավային Կովկասում և նոր բաժանարար գծեր կստեղծի՝ խաղաղություն հաստատելու փոխարեն:

Թուրքիան և Ռուսաստանը ևս մտահոգություն էին հայտնել ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման առնչությամբ։ Ըստ Անկարայի՝ այն կխախտի չեզոքությունը, «որը պետք է հիմք ընդունվի տարածաշրջանում բարդ խնդիրների լուծման համար»։ Մոսկվան էլ կարծում, թե հանդիպման նպատակն իրեն Հարավային Կովկասի տարածաշրջանից դուրս մղելն է։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40