Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է

13.03.2017 11:15
2002

Մոնումենտ

Ես մոնումենտ կանգնեցի ինձ համար դժվար մի դարում,
Երբ կործանվում էր իմ շուրջը այն ամենը, որ բազմաթիվ
Տարինե՜ր, դարե՜ր էր կանգնել-եւ անմա՛հ էր թվում աշխարհում:
Իմ մոնումենտն հյուսեցի երգերից ես խոր ու խրթին,
Խոհերից, որ բորբ են ու նոր, որ կյա՛նքն են կրում իրենց մեջ, -
Որ հորդելով բխեցին իմ դարի բորբոքուն սրտից: -
Ծնվեցի ես Ղարսում, սակայն՝ իմ հոգում արեւն Իրանի
Հա՜ր հուրհուրաց, իբրեւ հին, հայրենի կարոտ մի անմար, -
Բայց հայրենիքը ոգուս-բովանդակ աշխա՛րհը եղավ: -

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

 

ԵՐԱՆԻ ԱՅՆ ԶՈՐԱԳՆԴԻՆ, ՈՐԻ ԳԼՈՒԽԸ ԻՆՔՆ ԷՐ

Դաժանորեն պայծառ ու դաժանորեն սեւ մի ամբողջ հարյուրամյակի մեջ իր լրումն է առնում մարդկության ամենակատարյալ արարումներից մեզ բաժին ընկած եզակիի՝ բանաստեղծ Եղիշե Չարենցի հայտնության հարյուր տարին:

Ուզում ենք տարին ամբողջ նրա տիեզերքում լինել, կուզենայինք մեր բեկված, շաղված-շփոթված երթի գլխին իր դրոշը տեսնել՝ այդ խիզախի, ուզում ենք իր հետ մեր ազգակցությունը հայտնաբերել՝ այդ բարձր ու շիտակի, ուզում ենք՝ իր օրինակով՝ այս հոգեվարող ժամանակի առաջ պապանձված համր չլինել - Հայոց ժամանակներ ու տարա¬ծություններ բացել Հայոց մեր Բանի առջեւ, մեզ տեսնել մեր նախնիների եւ գալիք պարմանիների հավերժորեն մեկ եւ նույն երթի մեջ եւ հուսալ ու հավատալ մեր հավերժությանը:

Արժանի՞ է, կարո՞ղ ենք, այսօր ի՞նքն է արժանի:

Տարորեն՝ հենց ինքն է արժանի, տարորեն՝ այս մենք չենք անակնկալ վրա եկել իր ծանր պարտամուրհակին, տարորեն՝ ինքն ամեն պահի մեզ հետ ու մեր ժամանակինն է եղել, եթե անգամ իր աղարտված ու խաթարված ժամանակը եւ մեր աղարտված ժամանակը հակադիր են ու պատերազմի մեջ են՝ ինքը մեր ժամանակի առաջնորդն է, որովհետեւ ինքը ազատության ոգին ու ազատությունն ինքն է. հոգեւոր ճոր¬տությանն անընտել՝ նա չէր կարող կաղապարվել ու պատկանել ոչ անգամ որեւէ շատ մեծ գաղափարի ու կուսակցության եւ ոչ անգամ միայն իր ժամանակին:

Գավառի ու գավառամտության թշնամի՝ նա կարողանալո՞ւ է մի ամբողջ տարի, գոնե մեկ տարի, պատկանել մեր ազգային հանրությանը, բռնության ու խեղճության թշնամի, մինչեւ ուղնուծուծը ինտերնացիոնալիստ, իր գործի էությամբ ազգային մեր էությունից անօտարելի՝ բզկտված իր զորագնդով նա չի՞ լքելու բռնացողների ու խեղճերի, եղծված ինտերնացիոնալի ու վտանգված նացիոնալի մեր ճամբարը, մենք կարողանալո՞ւ ենք նրա ողջ շքախումբը եթե ոչ մեծարել, ապա գոնե հանդուրժել մեզանում: Ուզում եմ կարողանանք եւ կարենալու ենք: Նրանք Չարենցինն են եւ Չարենցյան են - այդ Լենինը, այդ Մյասնիկյանը, այդ կոմունարները, Նաիրյան մեր խեղճության վրա այդ ողբանզովքը, ազգային այս նզովքից թոթափվելու այդ համառ ու տեւական ճիգը, որպես թե դեւ Մհերը ջանում է քարից զատվել եւ չի զորում, չի զորում... այդ հիստերիկ քրքիջը կռապաշտության ու կործանվող կուռքերի վրա, այդ նոր ու նորովի կռապաշտությունը, մարդու աստվածային այդ չար զայրույթը եւ ստրկական այդ խեղճ հնազանդությունը, կործանումի եւ վերաշինումի այդ հավերժական հոլովույթը, մարդու եւ մարդկության այն ու այնպիսի ճանաչողությունը՝ որ ամեն ինչ եւ ամեն ոք կարող էր նշվել սիմվոլով, որ կարող էր ստույգ բարիկադներ կապել եւ յուրաքանչյուր հայեցողի սուրը ձեռքին զինվոր դարձնել, - այս ամենը Չարենցինն ու Չարենցյան են եւ պարտավոր են մերը լինել, մենք պարտավոր ենք մերը դարձնել:

Բոլոր ժամանակների ու բոլոր կողմերի վրա մենք կարող ենք մեր քայլը հաստատ դնել. Չարենց անուն խիզախ այդ ճանապարհորդը մեզանից առաջ եղել է ամենուր, եւ ոչ մի խավար խոռոչ մեզ համար կործանումն չի դարանում, այլ միայն հայտնագործության սարսուռ, անգամ կործանումի հայտնագործության:

Երանի այն զորագնդին, որի հետախույզը ինքն է, երանի մերազնյա ու աշխարհի այդ ազատանուն. երանի մեզ՝ որ նրա ու նրանց ճամբար ենք մտնում - ելնելու ենք հարաշարժության խիզախությամբ համակված, ելնելու ենք մեր բոլոր կապանքները թոթափած:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40