Այսօր Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է

05.02.2020 12:28
2598

«Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, բայց չէի ուզի, որ որևէ մեկը զգար այն, ինչ իմ ներսում է, որովհետև մի արտառոց անհագստություն է, նաև` խճճված վիճակ: Երբ տխուր եմ, փակվում եմ իմ մեջ»,- մի առիթով ասել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը:

Այսօր հայ երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է:

Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է Գյումրիում: Հայրը մարզիկ էր, մայրը՝ տնային տնտեսուհի: Ընտանիքում չորս երեխա էին՝ երկու տղա, երկու աղջիկ: Ֆլորան տան ամենափոքր երեխան էր:

Երգչուհին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։1973-ին նա մասնակցել է «Գարուն 73» երգի մրցույթին և արժանացել է առաջին մրցանակին:

1997-2001 թվականներին նա գլխավորել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։

1987թ. Ֆլորան ամուսնանում է լրագրող Հրահատ Գևորգյանի հետ և մի քանի տարի անց` 1991թ. ընտանիքով տեղափոխվում ԱՄՆ՝ Լոս Անջելես:

2002թ. Ֆլորա Մարտիրոսյանը Միացյալ Նահանգներում հիմնում է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա: 2007թ. հիմնում է “Artists for Pease” բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարահռչակ երգիչ-երգչուհիներ, հոլիվուդյան աստղեր: “Never Again” (Այլևս երբեք) կարգախոսով նրանք իրենց ձայնն էին բարձրացնում ընդդեմ ցեղասպանությունների:

2011 նոյեմբերի 1-ին Լոս Անջելեսի Գիբսոն համերգասրահում տեղի է ունեցել առաջին համերգը, որին մասնակցում էին Սթիվի Ուանդերը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրաունը և ուրիշներ:

Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է 55 տարեկանում` 2012թ. նոյեմբերի 20-ին Լոս Անջելեսում, վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով:

Ֆլորա Մարտիրոսյան-Լուսնյակ գիշեր
Ֆլորա Մարտիրոսյան-Դլե յաման
 

 

 
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40