Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն. Նիկոլ Փաշինյան

17.04.2025 16:31
671

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը նույնքան կարևոր է, որքան 2018 թվականին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը։ 

Փաշինյանն այս մասին ասել է ՀՀ ԱԺ-ում ունեցած ելույթում։ 

«Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը, եթե ոչ առավել, առնվազն նույնքան կարևոր է, որքան 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի թավշյա հեղափոխությունը: Եվ այդ հեղափոխությունն էլ է ավարտվելու ժողովրդական հաղթանակով: Տեղի է ունենում իրական Հայաստանի սոցիալ–հոգեբանական հեղափոխությունը: Այդ հեղափոխության առանցքային արձանագրումն այն է, որ վերջին մի քանի հարյուրամյակներում առաջին անգամ միջազգայնորեն ճանաչված մեր պետությունն ու մեր հայրենիքը նույնական են՝ մեր հայրենիքը Հայաստանն է: Պետությունը, որում ապրում ենք, նույնպես Հայաստանն է»,–ասաց Փաշինյանը: 

Ըստ նրա՝ ընդդիմությունն այդպես էլ չի ընդունում սա, չի հասկանում, թե ինչ է «հայրենիքը պետությունն է» կարգախոսը և ինչ բացատրություն ունի:  

«Իսկ բացատրությունն այն է, որ վերջին առնվազն 6 դարում մենք ապրել ենք մի իրավիճակում, երբ մեր հայրենիքը եղել է Հայաստանը, իսկ պետությունը՝ Պարսկաստանը, հայրենիքը եղել է Հայաստանը, պետությունը՝ Օսմանյան կայսրությունը, հայրենիքը՝ Հայաստանը, պետությունը՝ Ռուսական կայսրությունը, հայրենիքը՝ Հայաստանը, պետությունը՝ Խորհրդային Միությունը: Եվ ինչպես պարզ թվարկումը ցույց է տալիս, պետությունը հիմնականում ատելի է եղել մեզ համար, իսկ հայրենիքը՝ սիրելի ու խեղճ ու կրակ: Եվ այս սոցիալ–հոգեբանությունը մեզ համար դարձել է ձեռքբերովի ռեֆլեքս՝ ատելություն պետության և նրա ատրիբուտների ու կառուցակարգերի նկատմամբ, հուսահատ և անկանոն սեր հայրենիքի նկատմամբ: Սա է պատճառը, որը ընդդիմությունը հուսահատ աղաղակում է՝ «ժողովուրդ հասեք, սրանք բյուջե են լցնում»: Որովհետև բյուջեն ու հարկը պետության ատրիբուտ են, հետևաբար ենթագիտակցորեն կամ ձեռքբերովի ռեֆլեքսի համաձայն՝ ատելի: Նրանք չեն ուզում, որ այստեղ պետություն լինի: Նրանք ուզում են, որ այստեղ լինի հայրենիք, որովհետև հայրենիքը պետական սահման չունի, իսկ պետությունը՝ ունի...»,–ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց՝ պատասխանատու կերպով կարող է հայտարարել, որ այսօր պետություն ունենալու այնպիսի շանս կա, որ չի եղել երբեք: Իսկ թե ինչ է պետք անել այդ շանսն օգտագործելու համար՝ վարչապետն ասաց. «Նախ պետք է հաղթահարել պետության նկատմամբ այդ ռելիկտային, մնացորդային ատելությունը, որ ձեռքբերովի ռեֆլեքսի նման ուղեկցում, առաջնորդում է մեզ: Եվ սրան զուգահեռ ամեն ինչին պետք է նայել պետական շահի տեսակետից՝ ընդունելով և ճանաչելով այդ շահի գերակայությունը: Իսկ պետական շահը տնտեսական զարգացումն է»:

Փաշինյանը հավելեց՝ տնտեսական զարգացման համար հարկավոր է խաղաղություն և օրինականություն, իսկ այս ամենն ապահովելու համար անհրաժեշտ է կրթություն և աշխատանք: 

«Նոր հայացքով, նոր աչքերով մեր տարածաշրջանին ու աշխարհին նայելը կրթական պրոցես է: Ու տարածաշրջանում ինքներս մեզ նոր հայացքով ու նոր աչքերով նայելը նույնպես կրթական պրոցես է, որովհետև տարածաշրջանը, որտեղ կա Հայաստան–հայրենիք, մի բան է, իսկ տարածաշրջանը, որտեղ կա Հայաստան– պետություն, հայրենիք–պետություն–Հայաստանի Հանրապետություն, բոլորովին ուրիշ բան է»,–ասաց վարչապետը:

armenpress.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24