Այսօր «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ և «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար Խաչիկ Մայիսի Ասրյանի ծննդյան օրն է

13.02.2021 18:34
3706

Այսօր «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Առաջնորդ և «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի Հրամանատար Խաչիկ Մայիսի Ասրյանի Ծննդյան օրն է:

Հայրենատե՛ր Հրամանատար, շնորհավորում ենք Ձեզ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ՝ Աստվածահաճո Առաքելության ճանապարհին, այն է՝ Հայ ժողովրդի դարավոր իղձերի ու երազանքների կատարմանն անմնացորդ ծառայել և իրականացնել։

Պատմական այս ժամանակաշրջանում, երբ Արցախն ու Հայաստանը կանգնած են կործանման եզրին, միայն Ձեզ է տրված Հայ ազգին առաջնորդելու և բնաջնջումից փրկելու Աստվածային առաքինությունը, ինչին էլ մեծ ոգևորությամբ սպասում է հայրենատեր մի ողջ Հայ ժողովուրդ՝ պատրաստակամ լինելով Ձեր գլխավորությամբ Հայաստանը մաքրել բոլոր տեսակի կեղծիքներից, անարդարություններից ու առավել վտանգավոր դարձած հուսահատությունից:

Հայրենիքի հանդեպ անսահման սերը նվիրական պայքարի և աննահանջ կռվի մղեց Ձեզ նորանկախ Հայաստանի երեք պատերազմներում՝ ստեղծելու և կառուցելու ազգային-քրիստոնյա պետություն:

Հայրենիքի հանդեպ Ձեր անմնացորդ սերը վարակիչ է և պատահական չէ, որ «Արծիվների» մեծ բանակն անսասան հավատով, խորին հարգանքով և պատվախնդրությամբ կատարում է Ձեր պատգամներն, վստահում և հավատում Հայ ազգի լուսե գալիքին, որն, անկասկած, իրականություն կդարձնեք Դո՛ւք:

Կրկին շնորհավորում ենք Ձեզ՝ մաղթելով քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և հաղթանակներ՝ Ձեր արդար պայքարում:

 

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»

կուսակցության ղեկավար մարմին՝ Նախագահություն

Հ. Գ.

«Սյունյաց երկրի» խմբագրակազմը միանում է շնորհավորանքին, Խաչիկ Ասրյանին մաղթում հաջողություններ: Դժվարին օրեր ապրող եւ անորոշության մեջ հայտնված Սյունիքը, այնուամենայնիվ, շարունակելու է մնալ հայոց պետականության առանցքը, ինչպես եղել է հազարամյակներ շարունակ: Եվ դա՝ շնորհիվ իր զավակների: Ուստի եւ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունից նույնպես ակնկալում ենք կոնկրետ գործողություններ՝ ի շահ Սյունիքի:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40