Այսօր հիշում ենք Մարատ Նուրիջանյանին

07.01.2019 11:29
1901

Մարատ Աշոտի Նուրիջանյան  (7 հունվարի 1941թ., Կապան, Սյունիքի մարզ, Հայաստան -  7 նոյեմբերի 1996թ.), հայ քանդակագործ, նկարիչ, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։

Մարատ Նուրիջանյանը ծնվել է 1941թ. հունվարի 7-ին Կապանում՝ ծառայողի ընտանիքում: Միջնակարգ կրթություն է ստացել Կապանի Մ.Գորկու անվան N1 դպրոցում: Գերազանցության դիպլոմով ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, ապա՝ Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը:

1968 թվականից Կապանի երկրագիտական թանգարանի հիմնադիր տնօրենն էր, թանգարանի առաջին հավաքչական աշխատանքների կազմակերպիչը: Աշխատել է կահույքի ֆաբրիկայում՝ ինժեներ-նկարիչ, եղել է քաղաքի գլխավոր նկարիչ, «Հայռեկլամի» Կապանի տեղամասի պետ:

Նրա աշխատանքները տեղադրված են Կապանի տարածաշրջանի տարբեր վայրերում. 1972-ին՝ Վաչագան գյուղում՝ Բրեստ ամրոցի ակտիվ պաշտպան Սոս Նուրիջանյանի արձանը, 1974-ին՝ Կապանի բժշկական ուսումնարանի ճեմասրահում՝ «Հավերժություն» քանդակը:

Նրա ստեղծագործություններից է «Գանձասարի բանալին» քանդակը կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «Արջ»-ի արձանը :

1978-ին Կապանի կենտրոնում վեր է խոյացել «Դավիթ Բեկ» հուշարձանը, որ ստեղծվել է իր դասախոս եւ ուսուցիչ, հանրապետության ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանի հետ:

Ունի նաեւ այլ՝ «Մերկ կնոջ ֆիգուրը», «Շատրվանը», «Հանքափորը» աշխատանքներ:

Նրա մատնահետքերը կան Երեւանում տեղադրված Արա Հարությունյանի «Սայաթ-Նովա» աղբյուր-քանդակի վրա. կոմպոզիցիան ներառում է հարթաքանդակ՝ հեզաճկուն հայուհիների տեսքով:

Վաղաժամ մահով արվեստագետի բազում մտահղացումներ անավարտ մնացին:

Սկսել էր կերտել Զորավար Անդրանիկի հուշարձանը, չավարտեց նաեւ Գարեգին Նժդեհի արձանը:

Հայրենիքի նվիրյալների մանրաքանդակներն այսօր պահվում են հայրական տան մի անկյունում՝ որպես թանկագին մասունքներ:

Գոնե լավ է, որ նրա գործն ու վաստակն աննկատ չմնացին: 2014 թվականի հոկտեմբերի 18-ին Մարատ Նուրիջանյանը մշակույթի բնագավառում ունեցած մեծ ավանդի ու վաստակի համար (հետմահու) պարգեւատրվեց  «Կապան» ոսկե մեդալով:

Այսօր նրա ստեղծագործական ջիղը շարունակվում է թոռնուհու՝ Արինա Գրիգորյանի մեջ: Ինքն ու ամուսինը՝ քանդակագործ Տիգրան Մուրադյանը, կերտել են պապիկի՝ Մարատ Նուրիջանյանի քանդակը:

Նոյեմբերի 7-ին՝ երկու տասնամյակ առաջ, երկրային կյանքին հրաժեշտ տվեց քանդակագործ, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ Մարատ Նուրիջանյանը. նախախնամությունը նրան 55 տարվա կյանք էր բաշխել, բայց մնայուն հետք թողեց Կապանի մշակութային կյանքում:

Քաղաքի առաջին բարձրագույն կրթություն ստացած քանդակագործն էր, ասել է թե՝ առաջին պրոֆեսիոնալ քանդակագործը:

Անժամանակ հեռացավ, բայց շարունակում է ապրել իր ստեղծագործություններում. ի վերուստ այդպիսի ճակատագիր էր սահմանված ճշմարիտ արվեստագետի համար…

Շնորհավո՛ր ծնունդդ, սիրված ու մեծ հարգանք վայելող կապանցի...
Աստված հոգիդ լուսավորի, Մեծ մարդ...

Սյունիքի մարզային գրադարան/ Syuniq Regional Library

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40